Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

09 նոյ 2020 12:49

Ալիևի խայտառակությունը միջազգային լրատվական հարթակում․․ ակնհայտ ստերով համեմված հարցազրույց՝ BBC-ին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է խայտառակվել միջազգային լրատվական հարթակներում՝ շարունակ հերքելով ակնհայտ ու արդեն իսկ ապացուցված փաստերը։ Այս անգամ Ալիևը զրուցել է BBC-ի հետ։ Նա հայտարարել է, թե խաղաղության հնարավորություն չի տեսնում, քանի դեռ Հայաստանում վարչապետ է Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողի այն հարցին՝ ինչպե՞ս պատահեց, որ Շուշիում մեկ օրում եկեղեցին երկու անգամ խոցվեց և ի՞նչ է պարզել հետաքննությունը, որը Ալիևը պետք է անցկացներ, նա պատասխանել է, թե հետաքննություն անցկացնելու համար անհրաժեշտ է լինել դեպքի վայրում, և շարունակել պնդել, թե դա, հնարավոր է, «կա՛մ եղել է ադրբեջանական հրետանու սխալը, կա՛մ հայկական կողմի սադրանք»: Հստակեցնող հարցին՝ արդյո՞ք հնարավոր է երկու անգամ սխալվել ու երկու անգամ թիրախավորել եկեղեցին, Ալիևն առանց կարմրելու հայտարարել է․ «Այո՛, ինչո՞ւ ոչ»։ Հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի առաջնորդը նաև շարունակել է պնդել, թե ադրբեջանական ԶՈՒ-ն չի թիրախավորում խաղաղ բնակավայրերը, ինչին ի պատասխան՝ BBC-ի լրագրողը մեջբերել է Ստեփանակերտում աշխատող իրենց սեփական թղթակցի և Human Rights Watch կազմակերպության մանրամասն փաստագրված վկայություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը կասետային և այլ զինատեսակներով թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը։
Այս փաստերը ևս Ալիևը կեղծիք և սուտ է որակել։ Լրագրողի դիտարկմանը, թե դրանք հենց ականատեսների վկայություններն են, բայց Ալիևը համառորեն պնդել է․ «Մենք չենք օգտագործել դրանք, դա մեկ այլ կեղծ տեղեկատվություն է»: Ակնհայտորեն զարմացած լրագրողի հարցին՝ մի՞թե ամբողջը կեղծ լուրեր են, Ալիևը քմծիծաղով է արձագանքել․ «Ինչո՞ւ ոչ»։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր