Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում          Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»       Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»    

09 նոյ 2020 13:18

Տարածաշրջանային հակամարտությունները կարող են նոր համաշխարհային պատերազմի բռնկման հանգեցնել

Տարածաշրջանային բազմաթիվ ռազմական հակամարտությունների առկայությունն այս պահին իրական սպառնալիք է հանդիսանում նոր համաշխարհային պատերազմի բռնկման համար։ Նման կարծիք է հայտնել Միացյալ Թագավորության պաշտպանության շտաբի պետ Նիկ Քարթերը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։


«Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ աշխարհում տագնապ և անորոշություն է տիրում։ Ես կարծում եմ, որ ռիսկը նրանում է, որ այժմ ծավալվում են միանգամից մի քանի տարածաշրջանային հակամարտություններ։ Էսկալացիան հանգեցնում է ստեղծված իրադրության սխալ գնահատման. դա այն է, ինչից պետք է զգուշանալ», - նշել է Քարթերը:


Նրա խոսքով՝ աշխարհի իրադրության վերլուծության հենց սխալ հաշվարկներն են «հանգեցրել անցած հարյուրամյակի երկու համաշխարհային պատերազմներին»:


«Որոշումներ կայացնողները երբեմն չեն հասկանում իրենց գործողությունների հետևանքները, ինչը հանգեցնում է լարվածության աճին։ Դա նշանակում է, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են ներգրավվում ռազմական հակամարտություններում, սկսում է կիրառվել ավելի ու ավելի բազմազան սպառազինություն։ Եվ իրադարձությունների նման ընթացքն արդեն դժվար է կանգնեցնել, ինչը, ի վերջո, հանգեցնում է լայնածավալ պատերազմի», - նշել է Քարթերը:


Պատասխանելով նոր համաշխարհային պատերազմի հավանականության մասին լրագրողի հարցին՝ բարձրաստիճան գեներալը հայտարարել է, որ «նման վտանգ առկա է»։


«Մենք պետք է գիտակցենք այդ ռիսկերը, ահա թե ինչու է այդքան կարևոր հիշատակի օրը։ Եթե նայեք պատմությանը, ապա կարող եք դասեր քաղել անցյալից և համոզվել, որ համարժեք եք արձագանքում տարածաշրջանային հակամարտություններին, որոնք մենք այսօր տեսնում ենք ամբողջ աշխարհում»,- ընդգծել է Քարթերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր