Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

09 նոյ 2020 15:20

Միայն այս դեպքում Բաքուն կարող է դիտարկել Անկարայի ռազմական աջակցության տարբերակը. Ալիև

Բաքուն կարող է դիտարկել Անկարայի ռազմական աջակցության տարբերակը՝ երկրի համար սպառնալիք առաջանալու դեպքում։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները:

«Կարծում եմ՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում, կշարունակվի, ուստի Թուրքիայի ռազմական ներգրավման անհրաժեշտություն չի լինի: Սակայն սրանից շատ տարիներ առաջ մենք Թուրքիայի հետ փաստաթուղթ ենք ստորագրել, որն ագրեսիայի դեպքում ենթադրում է նաև ռազմական աջակցություն։ Այսպիսով, մենք Թուրքիայի հետ ունենք ձևաչափ, իրավաբանական հիմք, այնպիսին, ինչպիսին այս կամ այն չափով Հայաստանն ունի Ռուսաստանի հետ։ Եթե Ադրբեջանը բախվի նման ագրեսիայի հետ ու Թուրքիայի աջակցության կարիքը զգա, այդ դեպքում մենք կդիտարկենք այդ տարբերակը»,- ասել է Ալիևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր