Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

10 նոյ 2020 11:42

Փաշինյանի բացատրությունը, թե ինչու հանրությանը չի տեղեկացրել կայացրած որոշման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում բացատրում է, թե ինչու հանրությանը չի տեղեկացրել կայացրած որոշման մասին։ Նրա խոսքով` այսպիսի որոշում է կայացրել այն բանից հետո, երբ բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտւթյունը։


«Այսինքն` բանակն ասում էր, որ պետք է կանգնել, որովհետև մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնց լուծման հեռանկարը չի երևում կամ ռեսուրսը սպառվել է»,–ասաց նա։


Որպես օրինակ Փաշինյանը հայտնեց մի դեպքի մասին, երբ ղեկավարությունը որոշում է կայացրել զորամասը տեղափոխելու մասին, բայց զորամասի ղեկավարությունը չի ենթարկվել հրամանին, փակել է դռներն ու հրաժարվել տեղափոխվել։


Նրա խոսքով`չի եղել հանրային տեղեկացվածություն, քանի որ ինքն էլ ընդունել է, որ այդ համաձայնության պայմանները լավը չեն մեզ համար, հետևաբար այն կարող էր բացասական հետևանքների հանգեցնել։


«Դա շատ բացասական հետևանք կունենար մեր մարտունակության վրա։ Կստացվեր, որ խոսվել է մի բովանդակության մասին, որը մարտական գործողությունների արդյունքի չի բերել, բայց մարտունակության անկման է բերել»,– ասաց նա։


Երկրորդ պատճառն, ըստ Փաշինյանի այն է, որ հանրությանը պետք է բացարեր, թե ինչու է նման քայլի դիմում, մինչդեռ պատերազմական գործողությունների ընթացքում, դա, նրա համոզմամբ, ճիշտ չէր լինի։


«Եթե դա անում ես մարտական գործողություններին զուգընթաց, բահայտում ես քո թույլ տեղերը։ Իսկ hակառոկոդրը քո թույլ տեղերն իմանալով առավելություն է ստանում»,-նշեց նա։


Փաշինյանը նաև հայտնեց, որ պատճառներից մեկն էլ ռազմական ռեսուրսի հետ է կապված։ Նրա խոսքով` «լավ կռվող զինվորները շատ հաճախ իրենց փոխարինող չեն ունեցել», բայց և չէին կարող անդադար կռվել` առանց հանգստի։
«Բայց քանի որ մենք մոբռեսուրսի, կամավորության ու դասալքության արդյունքում ունեցել ենք պրոբլեմներ առաջնագծում, եղել են մարդիկ, ովքեր մի ամիս շարունակ մնացել են առաջնագծում ու մի ամիս շարունակ նրանց փոխարինող չի եղել»,– ասաց նա։


Այս ամենի արդյունքում նրա մեկնաբանությամբ, Արցախի ղեկավարությունը խնդիր է դրել, որ ժամ առաջ պետք է կանգնեցնել այս ամենը, քանի որ հետևանքները կարող էին լինել շատ ավելի ծանր։







Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր