Իշխանական պատգամավորը՝ Փաշինյանին. Չասացիք, ինչո՞ւ.Խոսե՜ք, քանի որ զինվորը դեռ սահմանին սպասում է հրամանի
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը գրում է.
«Խոսեցի՛ք ամեն ինչից, բայց չասեցիք ամենակարևորը , ինչու՞ ...
Դեռ սպասում եմ մարդկայնորեն այդ «ինչուի՞» պատասխանին և այդ պատասխանին սպասում է մի ողջ ժողովուրդ, որի հետ չի քննարկվել այդ «ինչուն»...
Խոսե՜ք, քանի որ զինվորը դեռ սահմանին սպասում է հրամանի, խոսե՛ք, քանի որ լիքը հայեր պատրաստ են միանալ ու կռվել , սուտը համեղ չէ , անորոշությունն էլ՝ դառը:
Պահանջ կա խոսեք ու պարզ ու ոչ կիսատ- պռատ:
Երկրի նախագահը տեղյակ չէ որոշումից , չի՛ քննարկվել , երկրի խորհրդարանի 90% տեղյակ չէ , չի՛ քննարկվել , ժողովուրդը տեղյակ չէ, չի՛ քննարկվել, ապա ում հետ է քննարկվել այս հարցը, ինչպես մեզանից շուտ այդ մասին տեղյակ էին խոհանոցներում, բայց ոչ խորհրդարանը, նախագահն ու ամենակարևորը ժողովուրդը:
Դեռ սպասում եմ հստակ առանց որևէ մեկին մեղադրելու այլ հստակ բացատրություն քայլերի ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ!!!
Խնդրանքս ժողովրդին, չպառակտվե՛ք մենք իրավունք չունենք պարտվելու»։