Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին          Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին       Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ    

10 նոյ 2020 13:34

Խաղաղապահ օպերացիան ռուսական է.. Հայաստանը պետք է պատրաստակամություն ցուցաբերի կատարելու համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իր մասը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս խաղաղապահների առաքելությունն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանը, ինչպես եւ Ադրբեջանը, պատրաստակամություն ցուցաբերի կատարելու պարտավորությունների իր մասը: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կա Ադրբեջանի համաձայնությունը` կանգ առնել սրա վրա եւ օգտվել ռուս խաղաղապահների բարի ծառայություններից, կա Հայաստանի, համենայն դեպս` Հայաստանի առաջին դեմքերի համաձայնությունը: Այս պահի դդրությամբ մենք դեռ պետք է համոզվենք, որ այս համաձայնությունն ուղեկցվում է առնվազն հարաբերական հանրային համաձայնությամբ, հանրային կոնսենսուսով: Հայաստանը պետք է ցույց տա, որ ինքը, ինչպես եւ Ադրբեջանը, պատրաստ է կատարել այս եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորության իր մասը, միայն այդ դեպքում ռուս խաղաղապահներն արդյունավետ  կլինեն»,- ասել է Կոսաչյովը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:

Խաղաղապահ օպերացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական է, հնարավոր են միայն Թուրքիայի հետ գործողությունները համաձայնեցնելու տարրեր, հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավարը: «Պարոն (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիեւի հայտարարության մեջ մենք Թուրքիային ուղղված որոշակի ուղերձներ տեսանք, որ դա համատեղ օպերացիա է լինելու: Ուշադիր կարդանք ինչպես եռակողմ հայտարարությունը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության նախագահի ներկայացրած տեքստը. այնտեղ խոսքը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մասին է»,- ասել է Կոսաչյովը:

«Այո, կողմերի գործողությունների համաձայնեցման որոշակի տարրեր գուցե հնարավոր են: Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի ներկայության բուն փաստն անտեսել հնարավոր չէ: Բայց կրկնեմ` օպերացիան ռուսական է, օպերացիան խաղաղապահ է, օպերացիան իրականացվում է Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ»,- հավելել է սենատորը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր