«Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են          Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել       Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար    

10 նոյ 2020 15:34

Մի բարդեք ձեր ապիկարությունը ժողովրդի վրա.Հազարավոր կամավորականները ջարդում էին զինկոմիսարիատների դռները, ոչ ոքի չկանչեցին

Լրագրող, հաղորդավար  Նաիրի Հոխիկյանը գրում է.


«Ինչո՞ւ բանակը չէր համալրվում կամավորներով․


2020թ․ սեպտեմբերի 27-ի առավոտյան մտել եմ տարածքային զինկոմիսարիատ ու ներկայացել, գրանցվել։ Պատերազմի սանձազերծումից ընդամենը 3 ժամ հետո միայն մեկ զինկոմիսարիատում ես արդեն 144-րդ կամավորագրվածն էի։ Ոչ ոքի չկանչեցին։


Հոկտեմբերի սկզբին գրեթե բոլոր ընկերներս անընդհատ կապ են հաստատել իրենց զինկոմիսարիատների պատասխանատուների հետ։ Հնչել է պատասխան՝ կկանչենք։ Ոչ ոքի չկանչեցին։


Հոկտեմբերի 7-ին վերջապես մեկնեցինք Արցախ՝ այնտեղի կանչով։ 20 օր հետո վերադարձանք։ Օրեր անց կրկին դիմեցինք զինկոմիսարիատ, բազմաթիվ պատճառաբանություններով կրկին հնչեց պատասխան՝ կկանչենք։ Ոչ ոքի չկանչեցին։


Փոխարենը ստեղծեցին կանանց ջոկատներ, ժամանակ ու ռեսուրսներ ծախսեցին կանանց մարզելու և դա լայնորեն պրոպագանդելու համար։ Մինչդեռ հազարավոր կամավորականները ջարդում էին զինկոմիսարիատների դռները՝ լսելով պատասխան՝ կկանչենք։ Ոչ ոքի չկանչեցին։


Ես տեսել եմ՝ ինչպես է կռվել բանակը, տեսել եմ՝ ինչպես է ժողովուրդը կամավորագրվել, ինչպես են Սփյուռքից հարյուրավոր խանդավառ տղաներ եկել Հայաստան՝ կռվելու, բայց մնացել անարձագանք։ Նաև տեսել եմ, թե ինչ ոգի կար Արցախում։


Մի բարդեք ձեր ապիկարությունը ժողովրդի վրա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր