Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

11 նոյ 2020 10:44

«Խաղաղապահները» հայերին արտաքսում են տներից և թույլ չեն տալիս առաջին անհրաժեշտության իրեր հանել. Քանանյան

«Այսօր մի քանի գրառում կկատարեմ, որպեսզի քիչ հետո երկար լռեմ․․․

Նիկոլ, քեզ չեմ հայհոյի, որովհետեւ աշխարհիս բոլոր փողոցային հայհոյանքներն ու անեծքներն անզոր են ըստ պատշաճի նկարագրելու քո գործած ամենաստոր դավաճանության ահագնությունը․․․ Դու անիծված ես ընդմիշտ․․․ Սերնդեսերունդ քեզ կհիշեն որպես հայության միջից դուրսպրծած ամենապիղծ վիժվածքի․․․ Էական չէ, թե հայաստանակործան ստորագրությունդ քո բացարձակ ապիկարության ու թուլամորթությա՞ն, թե՞ կանխամտածված դավաճանության հետևանք է․․․

Դու պատմության մէջ մտար որպես հայոց ինքնիշխան պետականության վերականգնման վերջին պատմական հնարավորության գերեզմանողը․․․ Եվ իմացի՛ր,՝ անարգ և ստոր կենդանի, որ աստվածային եւ մարդկային վերահաս անողոք վրեժխնդրութիւնը կհալածի քո պիղծ հոգին հավիտյանս հավիտենից․․.»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

Ավելի ուշ նա գրել է նաեւ, որ  ռուս «խաղաղապահներն» արդեն սկսել են բռնություն գործադրել հայ բնակչության նկատմամբ։

«Արտաքսում են տներից և թույլ չեն տալիս առաջին անհրաժեշտության իրեր հանել․․․ Եվ սա սոսկ սկիզբն է․․․ Հազար ենք ասել՝ թուրքի եւ «խաղաղապահի» միջեւ որեւէ տարբերություն չկա.․․ Պուտինի օգնությանն ապավինածներին միմիայն նոր «կոլցոներ» եւ տեղահանություն է սպասում՝ ամենամոտ իսկ օրերին և շաբաթներին․․.»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր