Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

11 նոյ 2020 10:55

Չեխիայի ռազմական հետախուզությունը Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ է կանխատեսել

Չեխիայի ռազմական հետախուզությունը 2019 թվականի իր գործունեության մասին զեկույցում հայտնել է հնարավոր Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Лидове новины թերթի կայքէջին հղումով։


«Հնարավոր գլոբալ հակամարտությունը, որի ուղղությամբ այժմ շարժվում է աշխարհը, դեռ ձևավորման առաջին փուլում է։ Այժմ ձևավորվում է նրանց մտածողությունը, ովքեր կկարողանան ու կցանկանան դրան ակտիվ մասնակցել։ Աստիճանաբար որոշվում են տեխնիկական միջոցները, որոնց գործածությամբ էլ այն հնարավոր կլինի վարել։ Եթե մենք ի վիճակի չլինենք կանխատեսել ու գնահատել սեփական քայլերի հետևանքները, ապա սխալ ցուցումները կամ հրամանը կարող են ստեղծել իրավիճակներ, որոնք կհանգեցնեն մեր փոխադարձ ոչնչացման», - ասված է փաստաթղթում։


Զեկույզի համաձայն՝ հատկապես լուրջ վտանգ է ներկայացնում նորարարական տեխնոլոգիաների չարաշահումը։ Գլոբալ ռազմական հակամարտության պատճառ կարող են դառնալ կիբերհարձակումները կամ հարձակումները քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի միջոցով, որոնք կարելի է հեշտությամբ վերածել մարտականի։


Երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ կարող է դառնալ նաև գերտերությունների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ՉԺՀ-ի միջև լարվածության շարունակական աճը, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում մյուս պետությունների վրա։ Բացի այդ, լուրջ հակասություններ են նկատվում նաև անվտանգության ապահովման հարցում միմյանց դաշնակից համարող երկրների միջև, և այս ֆոնին թուլանում է միջազգային իրավունքի ինստիտուտը։


«2019 թվականին զգացվում էր ստանդարտ երկխոսության պակաս, ուժեղանում էին առճակատումները որպես գլուխ բարձրացնող խնդիրների ու հակասությունների լուծման միջոց։ Կասկածի տակ էր առնվում միջազգային ինստիտուտների, ռազմական բլոկերի, զինաթափման համաձայնագրերի և գոյություն ունեցող աշխարհակարգի դերը», - նշված է փաստաթղթում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր