Տեսանյութ.Մալայզիայում երկու ռազմական ուղղաթիռ է բախվել, զոհվել է 10 մարդ          Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 23-ին    

11 նոյ 2020 11:32

Դա ամբողջը չէր, ինչ ուզում էր Ադրբեջանը, բայց երկիրը ստացել է ավելի քան երազում էր

Բրիտանացի լրագրող, Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս Դե Վաալը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները:

Կովկասյան տարածաշրջանի հարցերով փորձագետի խոսքերով` հայկական կողմի համար համաձայնագիրը նվաստացուցիչ է, չնայած դեռ կան շատ անհասկանալի կետեր, որոնք ադեկվատ կերպով չեն քննարկվել:

«Սա մեծ պարտություն է հայերի համար»,-ասել է լրագրողը:

Դե Վաալը նշել է նաև, որ հայ հասարակությանը շոկի ենթարկած մեկ այլ գործոն էլ այն էր, որ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չէր անում ժողովրդին նախապատրաստելու համար և անգամ համաձայնագիրը ստորագրելուց ժամեր առաջ խոսում էր հաղթանակի մասին:

Դե Վաալն ընդգծել է, որ ադրբեջանական ուժերի համար Շուշին վերցնելը բավական էր, որպեսզի Բաքուն հայտարարեր իր հաղթանակի մասին:

«Շատ պատճառներ կան, որպեսզի  նրանք երջանիկ լինեն ստորագրածով»,-ասել է նա, քանի որ դաշնագրով Ղարաբաղի 7 շրջանների վերահսկողությունը անցնում է Ադրբեջանին ` ինչը բարոյական խթան կհանդիսանա երկրի համար:

Ըստ դե Վաալի, դա ամբողջը չէր, ինչ ուզում էր Ադրբեջանը, բայց «երկիրը ստացել է ավելի քան երազում էր»:

Փորձագետը նշել է, որ սա նաև մեծ հաղթանակ է Թուրքիայի համար, քանի որ Անկարան և այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորապես ներգրավված էին այս հակամարտության մեջ:

Դե Վաալը նշել է նաև, որ այս համաձայնագիրը, Էրդողանի ժամանակաշրջանից հետո կարող է բերել թուրք-հայկական մերձեցման, ինչքան էլ որ դա ներկայում ռեալ չի թվում:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր