Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

11 նոյ 2020 13:56

ԱԳՆ-ն ու ԱՆ-ն չեն պատասխանում

«Մի խումբ քաղաքագետներ և իրավաբաններ պնդում են՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից  նոյեմբերի 10-ին եռակողմ ստորագրված  փաստաթուղթը իրավական ուժ չունի, ինչո՞ւ արդարադատության նախարարությունը չի արձագանքում այս հայտարարություններին»,- Panorama.am-ի հարցին ի պատասխան նախարարությունից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել:

«Արդարադատության նախարարության դիրքորոշումը ստանալու համար պետք է գրավոր հարցում ուղարկեք»,- մեզ հետ զրույցում ասաց ԱՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։

Սակայն, գրավոր հարցում ուղարկելու դեպքում մենք պետք է սպասենք 3-5  օր, որպեսզի ստանանք մեր հարցի պատասխանը, մինչդեռ եռակողմ ստորագրված պայմանագիրը ուժի մեջ է մտնելու ուղիղ 4 օրից։ Այսինքն՝ նախարարության պատասխանի ժամկետն ավելի երկար է, քան վերոնշյալ փաստաթղթի տված ժամկետը։

Նույն հարցի պատասխանը ստանալու համար մենք զանգահարեցինք նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին՝ հասկանալու ԱԳՆ դիրքորոշումը, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Նկատենք, որ սա այն հարցն է, որին ԱԳՆ-ն ու ԱՆ-ն պիտի անգիր արած պատասխան ունենային։

Նշենք նաև, որ ավելի վաղ իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, նշելով.

«Ըստ կապիտուլիացիոն թղթի՝ Քարվաճառի հայ բնակչությունը 4 օրից դառնում է գաղթական։ Դադիվանքում պղծվելու է մեր սրբի գերեզմանը։ Ինչո՞ւ այսքան հապշտապ, ի՞նչ ծրագիր կա կառավարելու այս ճգնաժամը։

Ինչո՞ւ այս մասին չի խոսում խայտառակության այս թուղթը գաղտնի ստորագրած լայվերի կեղծ փրկիչը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր