Վարձկանների բողոքը՝մեզանից շատերը սոված են,պատերազմին մասնակցելու համար խոստացված վճարը չենք ստացել, զոհերի ընտանիքներին փոխհատուցում չի տրվել          Ռուսաստանի համար իրավիճակը շատ ավելի բարդ է.Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, բայց մյուս կողմից չի կարելի վիճել Անկարայի հետ. ռուս փորձագետներ       Տեսանյութ.Ռուսական ՄիԳ–ը թույլ չի տվել, որ ամերիկյան հետախույզ ինքնաթիռը խախտի սահմանը    

11 նոյ 2020 15:40

ՌԴ զինված ուժերի զորամիավորման առաջապահ ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում

Հայաստանն ու Ադրբեջանը դադարեցրել են ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, երկու երկրների զինված ուժերի ստորաբաժանումները կանգնեցվել են իրենց զբաղեցրած սահմաններում: Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը այդ մասին հայտնել է ասուլիսում, որի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակված է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում:

«Խաղաղապահ զորակազմը հագեցած է ամենաժամանակակից զենքով, ռազմական և հատուկ տեխնիկայով՝ ներառյալ BTR-82A զրահամեքենաները, «Տիգր» և «Թայֆուն» զրահապատ մեքենաները, ինչպես նաև ապահովված են բոլոր անհրաժեշտ պարագաներով:

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրերի կատարումը վերահսկելու համար «Հյուսիս» և «Հարավ» պատասխանատվության շրջաններում նախատեսվում է ստեղծել տասնվեց դիտակետ: Դրանք կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի կողմերի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով»,-ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման գործընթացը՝ հայտնել է Սերգեյ Ռուդսկոյը:

«Այս տարվա նոյեմբերի 10-ի առավոտյան Ուլյանովսկի օդանավակայանից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ -76 և Ան-124 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով սկսվել է խաղաղապահ զորակազմի տեղափոխումը Հայաստանի «Էրեբունի» օդանավակայան:

Օրվա ընթացքում ինքնաթիռների 27 թռիչք է կատարվել: Տեղափոխվել է 414 զինծառայող, 54 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, 8 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի երկու համալիր…

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը կազմակերպել է փոխգործակցություն համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ, ինչը հնարավորություն  է տվել արագորեն կազմակերպել խաղաղապահ զորակազմի տեղափոխումը հակամարտության գոտի:

Ներկայիս դրությամբ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորամիավորման առաջապահ ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում և Լաչինի ճանապարհի հատվածում  և Լիսոգորսկի պետական  գյուղատնտեսական ֆերմայի մոտ  ժամանակավոր դիտակետերի տեղադրմամբ:

15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի առաջին խաղաղապահ գումարտակի ստորաբաժանումները «Էրեբունի» օդանավակայանում բեռնաթափվելուց հետո կատարել են երեք հարյուր կիլոմետրանոց երթ և ավարտում են կենտրոնացումը Գորիս բնակավայրի տարածքում: Այս տարվա նոյեմբերի 12-ից  քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու համար նախատեսվում է դիտակետեր տեղակայել «Հարավ» պատասխանատվության այն տարածքում, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ էին ընթանում երկու օր առաջ:

Խաղաղապահ առաջադրանքներ իրականացնելու, հնարավոր միջադեպերը կանխելու և Ռուսաստանի զինվորականների անվտանգությունն ապահովելու համար կազմակերպվել է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: Ստեղծվել են ուղիղ կապուղիներ:

Հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ աշխատանք է կազմակերպվել խաղաղապահ գործողության պարամետրերի հստակեցման ուղղությամբ:

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբը մարտական տեղումհրամանատարական խումբ է տեղակայել, որը իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ:

Գլխավոր շտաբը նախատեսել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները ռուս զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար:

Խաղաղապահ զորակազմի անձնակազմը հասկանում է իրեն հանձնարարված խնդիրների ամբողջ պատասխանատվությունը և պատրաստ է դրանք իրականացնել ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան»,- հայտարարել է Սերգեյ Ռուդսկոյը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր