10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն    

12 նոյ 2020 11:20

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

Նոյեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Արցախ մեկնած ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար է նշանակվել գեներալ–լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Ադրբեջանական ԶԼՄ-ներն իսկույն տեղեկություն տարածեցին, թե Մուրադովն ադրբեջանցի է։


Ռուստամ Ուսմանի Մուրադովը ծնվել է 1973 թվականի մարտի 21-ին Դաղստանի Դերբենտի շրջանի Չինար գյուղում, որի բնակչության մեծ մասը (2010 թվականի մարդահամարի տվյալներով) ադրբեջանցիներ են (մոտ 35%), դաղստանցիներ ու թաբասարանցիներ։
Հենց Մուրադովը թաբասարանցի է (Հյուսիսային Կովկասի բնիկ ազգություն։ Հիմնականում բնակվում են Դաղստանում)։ Մուրադովի ծնողները Չինար գյուղ են տեղափոխվել Դերբենտի շրջանի Խանակ գյուղից։


Դաղստանի Հանրապետության ազգային քաղաքականության ու կրոնի հարցերի նախարարությունը հայտնում է, որ ժողովուրդն ինքն իրեն անվանում է «թաբասարան», «կաբգան»։ Թաբասարանների փոքր խմբեր կան նաև Մախաչկալայում ու ՌԴ այլ շրջաններում։ Ռուսաստանում նրանց թիվը հասնում է 146,3 հազարի։


Նրանք հայտնի են մ․թ․ա․ IV դարից, երբ ընդգրկված են եղել Կովկասյան Ալբանիայի կազմում «թավասպար» անվանումով (այդ թվում` նաև հայկական աղբյուրներում. խմբ․)։


Armiya.az–ը Մուրադովի մասին նյութը հրապարակելուց հետո հասկացավ, որ մի բան այն չէ, ու որոշ ժամանակ անց Մուրադովը «դադարեց» ադրբեջանցի լինել։
Սակայն ադրբեջանական մի շարք կայքերում գեներալ-լեյտենանտի «ադրբեջանական» ծագման մասին տեղեկությունը դեռ պահպանվում է։
Ի դեպ, տեղեկությունն այն մասին, որ նա թաբասարանցի է, կարելի է տեսնել Դաղստանի Հանրապետության ազգային քաղաքականության ու կրոնի հարցերի նախարարության կայքում։


Որպես լրացում նշենք, որ Մուրադովն ավարտել է Կազանի Սուվորովի ռազմական ուսումնարանը։ Ծառայության մեջ է 1990 թվականից։ Գերազանցությամբ է ավարտել Լենինգրադի Ս․Մ․Կիրովի անվան բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը (1995) և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան (2015)։
Նա անցել է չեչենական երկու պատերազմի միջով, տարբեր տարիների եղել է 242-րդ հրաձգային գնդի հրամանատար, 17-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադի հրամանատար, Արևելյան ռազմական օկրուգի Լոզովսկի առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադի հրամանատար։ Գեներալ-մայորի կոչում է ստացել 2012 թվականին։ 2013-ից 2014 թվականներին Կենտրոնական ռազմական օկրուգի Լիսիչանսկի շրջանային ուսումնական կենտրոնի պետն է եղել։ 2014-ից 2017 թվականներին զբաղեցրել է 41-րդ բանակի պետի առաջին տեղակալի ու պետի պաշտոնը։


2017 թվականին ռազմական խորհրդատու է եղել Սիրիայում։ Զինվորական պարտքը կատարելու ընթացքում արիության ու հերոսության համար արժանացել է «Ռուսաստանի Դաշնության հերոսի» կոչման։


ՌԴ նախագահի հրամանով 2020 թվականի փետրվարի 20-ին գեներալ-լեյտենանտի կոչում է ստացել։


Պարգևատրվել է «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» IV ու III աստիճանի շքանշանով, Արիության շքանշանով, «Ռազմական վաստակի» համար շքանշանով ու պաշտպանության նախարարության այլ մեդալներով։


Ամուսնացած է։ Ունի երկու դուստր և երկու որդի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր