Ջերմուկում ընտրապայքարի սև քարոզչությունը և իրականությունը          ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 24 հազար եվրո վճարել ծեծկռտուքի պատճառով մահացած 10-ամյա աշակերտի հարազատներին       Ջուրն էլ հունվարի 1-ից թանկացրեցին.ՀԾԿՀ–ն սահմանել է սակագները    

12 նոյ 2020 14:29

Այս դավադիր պայմանագիրը ոչ մի կապ չունի խաղաղության հետ, այն նոր, ավելի մեծ պատերազմի մասին է. ՀՀԿ անդամ

Այս դավադիր պայմանագիրը ոչ մի կապ չունի խաղաղության հետ, այն նոր, ավելի մեծ պատերազմի եւ հայ ժողովրդին ավելի մեծ արհավիրքների առջեւ կանգնեցնելու մասին է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՅԴ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ անդամ Աննա Գալստյանը:


ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանն էլ հավելեց, որ մենք գնացել ենք կապիտուլյցիայի՝ առանց հստակեցնելու Արցախից մնացած այդ փշուրի կարգավիճակը. «Կարգավիճկի մասին խոսք չկա: Մենք հայրենազրկվել ենք ընդամենը շատ կասկածելի մի խաղաղության դիմաց: Սա նաեւ ոտնձգություն է Հայաստանի սուվերենությանը, որովհետեւ մենք Մեղրիով ճանապարհ պետք  փոխանցենք: Հայաստանի սուվերենությանը վերաբերող ցանկացած հարց պետք է անցներ մեր ԱԺ-ով, կառավարությունով, ՍԴ-ով: Եռակի դավաճանություն է կատարվել իշխանության կողմից: Դա տարածքային ամբողջականության խաթարում է, որի համար պետք է գա պատասխան տալու ժամանակը»,-ասաց նա:


Լիլիթ Գալստյանը մի դրվագ պատմեց երեկվա հանրահավաքից, երբ ոստիկանը մի երեխայի հարցրել է. «Ինչ ես անում, այստեղ տուն գնա»: Երեխան պատասխանել է. «Ո՞ւր գնամ, իմ գունը Շուշին է»:


«Ուր գնան էդ մարդիկ, նրանք հայրենազրկվել են, մենք բոլորս ենք հայրենազրկվել: Սիրելի հայրենակիցներ, դուք դավաճանված եք»,-ասաց նա:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր