Կարում են կոռուպցիայի ինչ-որ շերտ, որպեսզի հետո դա օգտագործեն կուսակցության դեմ          Երևանում հաստաբուն ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա       Բրիջիտ Մակրոնը իրանցի դերասանուհի Գոլշիֆթե Ֆարահանիի հետ խանդի պատճառով է ապտակել ամուսնուն    

12 նոյ 2020 15:53

Հայերն իրենց նախնյաց հողերը կորցնելու ճանապարհին են, իսկ Ֆրանսիան մեծ վախկոտություն ցուցաբերեց

Ֆրանսիան մեծ վախկոտություն է ցուցաբերել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն։


Քաղաքական գործչի գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.


«Հայերն իրենց նախնյաց հողերը կորցնելու ճանապարհին են, և մենք աչք ենք փակում։
Երբ ես պայքարում էի Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված «Իր չորս որդիներին պաշտպանող մայր Հայաստանը» հուշարձանի տեղադրման համար, ես չէի էլ կարող պատկերացնել այսպիսի պասիվություն մեր երկրի կողմից։


Ես կարևոր եմ համարում հարգանքի տուրք մատուցել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված էթնիկ զտումների զոհերի հիշատակին։ Ամեն դեպքում սատարում էի Ժուլիեն Ռավիեին, Սիլվեն Սուվեստրին, Ֆիլիպ Խոզյան, Դիդիե Փարաքյանին, Իզաբել Սավոնին և Ժոզեֆ Առաքելին», - գրել է Բուայեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր