Ապրիլի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ       Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բախվել գազատար խողովակին    

13 նոյ 2020 11:15

Ուրվականներին խաղաղապահ պետք չէ. Արցախի հայաբնակ տարածքները դառնալու են անմարդաբնակ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նույնիսկ Ռուսաստանի իշխանությունների համար է պարզ, որ Արցախի հարցում ձեռք բերված գործող պայմանավորվածությունների իրականացման դեպքում Արցախի հայաբնակ տարածքները դառնալու են անմարդաբնակ:

Ռուսների մտահոգությունն այն է, որ նման պայմաններում իրենց խաղաղապահ առաքելությունը ոչ մի իմաստ չի ունենա, քանի որ երբեմնի աշխույժ ու կենդանի Ստեփանակերտը, մյուս քաղաքներն ու գյուղերը կվերածվեն ուրվական քաղաքների ու գյուղերի: Իսկ դա ձեռնտու չէ նույնիսկ իրենց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր