Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք          «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել       Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը    

13 նոյ 2020 16:18

Չլսեցիք, ծիծաղեցիք, ծաղրեցիք մեզ,չարքը բերեցիք ու դրեցիք երկրի կենտրոնում

Կայենը նորից սպանեց եղբորը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Գոռում էինք, որ եղբայրասպանություն է պատրաստվում, որ երկիր ենք կորցնելու, մեր երեխաների ապագան ենք ծախելու։ Չլսեցիք, ծիծաղեցիք, ծաղրեցիք մեզ։ Կռապաշտի ծեսով, անաստված երգ ու պարով չարքը բերեցիք ու դրեցիք երկրի կենտրոնում։ Ու դրանից հետո հաջողությո՞ւն էիք ուզում, հաղթանա՞կ էիք ուզում։


Եթե նույնիսկ ճակատագիրը ներեր ու երկիրս փրկելու փորձ աներ, չարքը մինչեւ վերջ էր գնալու։ Ու գնաց։ Հիմա ու՞մ են պետք ձեր կոկորդիլոսի արցունքները։ Դուք մեղքը կարգեցիք առաջնորդ ու մեղքի ծառաներ դարձաք։ Ու մինչեւ հիմա ծառայում ենք...


Իսկ Աստծուն ու երկրին ծառայող քչերը, որ իրենց ու ընկերների արյունով տարածքը Հայրենիք էին դարձրել, հիմա ամաչում են նայել այդ ոտնատակ ու բռնաբարված Հայրենիքին, լացից խեղդվող կանանց ու երեխաներին, իրենց տունն իրենց ձեռքով վառող եղբայրներին, Շուշիում գերի մնացած Վազգենին, որ ասում էր՝ այս պատերազմում ամեն ինչ կորցրի, բայց ձեռք բերեցի արժանապատվություն...


Հիմա մենք եւ ամեն ինչ կորցրինք, եւ արժանապատվությունը...


Ու սա դու’ք արեցիք, անաստված ու անհայրենիք մեղքի ծնունդներ։ Ու մենք էլ մեղավոր ենք, որ վճռական չեղանք, չհավատացինք արհավիրքի ողջ լրջությանը, չմտածեցինք, որ պղծությունը կարող է այս չափի լինել։


Մենք ուրացանք եւ մեզ, եւ մեր Աստծուն, բայց դեռ կա հույս. Աստված չի թողնի մեզ՝ իր հիվանդ երեխային։ Եվ ցույց կտա ուղին, որ վերադառնանք իրեն, դիվահալածի հավատով եւ ուժով քշենք մեր միջի ու մեր երկրի չարքը։ Եվ այդ ժամանակ կվերադառնան Հայրենիքն ու արժանապատվությունը։


Ես հավատում եմ փրկությանն ու վերադարձին։


Աստված մեզ պահապան»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր