Մայր Աթոռում Սուրբ Պատարագից հետո ուխտավորներին բաշխվել է մատաղ և օրհնված ջուր          Նա իմ ուսուցիչն է, անկախ նրանից կհամաձայնվեմ Սրբազանի ասածներին, թե ոչ, հորդորում եմ դադարեցնել անհարգալից արտահայտությունները բոլոր առումներով       Համեմը ունի հատկություններ, որոնք տարատեսակ հիվանդություններ են բուժում    

14 նոյ 2020 14:24

Ինքնասպանության որևէ միտք ու տրամադրություն չունեմ, Եթե նման բան եղավ, իմացեք, որ սպանել են

«ՌազմԻնֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.


«2018-ի նոյեմբերին էի գրել, որ Նիկոլի համար գերագույն արժեքն իր իշխանությունն է։


Ամեն ինչ կտա, ամեն ինչ կծախի, միայն թե իշխանության մնա։


Եթե հայությունը պայքարում էր Արցախի համար, ապա Նիկոլի պատերազմն իր իշխանության համար էր։


Երևի այդ պատճառով էլ «պայմանավորվեցին պարտված չզգալ», որովհետև իշխանությունը դեռ պահում են, այսինքն իրենց տեսակետից պարտված չեն։


Եւ շարունակում են աթոռը պահելու պատերազմը, պատերազմը հայ ժողովրդի, հայ պետականության դեմ։


Այսօր իմացա, որ երեկ ԱԺ ներխուժած երիտասարդներից մեկի դին են հայտնաբերել երեկ ուշ երեկոյան, իբր՝ Կիևյանի կամուրջից նետվել է, ինքնասպան եղել։


Շատ դժվար է այդ ինքնասպանությանը հավատալ։ Շատ ավելի հեշտ է հավատալ պատժիչ, մարդկանց սարսափեցնելու գործողության։


Գիտակցեք, որ սա արգելակներ չունի։ Մեկ ճակատագիր, թե մեկ ամբողջ ազգի ճակատագիր, Ալիևի ու Էրդողանի այս կոլեգայի համար ընդամենը իշխանությանը մնալու միջոց են...


Այս իշխանատենչ մոլագարը մինչև չհեռացվի, որևէ հայ իրեն ապահով զգալ իր Հայրենիքում։


#безумныйКороль
#նիկոլսիքտիր


Հ.Գ. Հայտարարում եմ, որ ինքնասպանության որևէ միտք ու տրամադրություն չունեմ։ Եթե նման բան եղավ, իմացեք, որ սպանել են»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր