ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

16 նոյ 2020 13:42

Պարոն գնդապետ, ո՞վ է պատասխան տալու։ 50 օր է` իմ որդին չկա, ի՞նչ եմ անելու

Պատերազմի ժամանակ անհետ կորած զինվորների ծնողները հավաքվել են ՀՀ պաշտպանության նախարարության մոտ և պահանջում են, որ իրենց ընդունի կա՛մ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, կա՛մ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։


Ծնողների հետ զրուցելու իջան մի շարք զինվորականներ։


«Պարոն գնդապետ, ո՞վ է պատասխան տալու։ 50 օր է` իմ որդին չկա, ի՞նչ եմ անելու։ Այսքան խաբել կլինի ժողովրդին»,–ասաց Նառա անունով մի կին` դիմելով զինվորականներից մեկին։
Ի պատասխան զինվորականն ասաց` յուրաքանչյուրի հարցը պետք է անհատապես ներկայացնեն, որից հետո կփորձեն ուսումնասիրել դրանք։
Սակայն անհետ կորած զինվորներից մեկի հայրը վստահեցրեց` մեկ ամիս է` եղել են բոլոր տեղերում` Կարմիր խաչում, ՊՆ–ում, ուրիշ տեղերում, բոլորին դիմում են գրել, բայց պատասխան այդպես էլ չկա։


Բողոքի ակցիան դեռ շարունակվում է։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր