Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

16 նոյ 2020 14:15

ՄԱԿ-ը զգուշացնում է՝2021թ-ն ավելի վատ կլինի, քան 2020-ը, սպասվում է բիբլիական մասշտաբների սով

ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի ղեկավար Դևիդ Բիսլին նախազգուշացնում է աշխարհի առաջնորդներին, որ հաջորդ տարին այս տարվանից ավելի վատ կլինի, և առանց միլիարդավոր դոլարների «մենք 2021 թվականին ունենալու ենք բիբլիական մասշտաբների սով»։

Դևիդ Բիսլին «Associated Press» գործակալությանը տված հարցազրույցում նշել է այն աշխատանքը, որ անում է  գործակալությունը բախումների, աղետների և փախստականների ճամբարներում՝ հաճախ աշխատողների կյանքը վտանգելով միլիոնավոր սոված մարդկանց կերակրելու համար, բայց նաև ուղարկում է «աշխարհին հաղորդագրություն, որ վիճակը վատթարանում է ... (և), որ մեր ամենադժվար աշխատանքը դեռ սպասվում է»:

Բիսլին հիշեցրել է ապրիլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին իր նախազգուշացումն այն մասին, որ քանի որ աշխարհը զբաղված էր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարով, այն նաև «սովի համաճարակի եզրին էր», որը կարող է մի քանի ամսվա ընթացքում բերել «աստվածաշնչային համամասնությունների սովի», եթե անհապաղ գործողություններ չձեռնարկվեն։

«Մենք կարողացանք դա կանխել 2020 թվականին ... քանի որ համաշխարհային առաջնորդները պատասխանեցին փողերով, խթանիչ փաթեթներով, պարտքերի հետաձգմամբ», - ասել է նա:

Այժմ, Բիսլիի խոսքով, COVID-19-ը կրկին աճում է, տնտեսությունները շարունակում են վատթարանալ, հատկապես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, և կա արգելափակումների մեկ այլ ալիք:

Պաշտոնյան նաև նշել է, որ 2020-ին հասանելի եղած գումարը հնարավոր է չլինի 2021-ին և իրավիճակը հաջորդ 12-ից 18 ամիսներին կլինի արտառոց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր