Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

17 նոյ 2020 10:00

Նաեւ ինքը պետք է պատասխան տա, որ մեր բանակն այսպես անպատրաստ է եղել պատերազմին.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Դավթյանը երեկ ազատվեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Նախ նշենք, որ Արտակ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել էր այս տարվա հուլիսին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը եւ աշխատանքից ազատվեց համավարակի օրերին որդու հարսանիքը կազմակերպելու համար:


Եվ, ահա, շտաբի պետի պաշտոնից խայտառակ պատճառներով ազատելուց հետո նրան վստահվեց ոչ պակաս կարեւոր պաշտոն, իսկ այս պատերազմի օրերին նա համակարգում էր Սյունիքի մարզի աշխատանքները։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, թե հայկական ԱԹՍ-ները գործարկվել են, բայց այլ մանրամասներ այդպես էլ չհաղորդվեցին։


ՀՀ ՊՆ-ում հիշում են, թե նա ինչ համակարգային ձախողումներ է թույլ տվել, որի պատճառով էլ ազատվել է աշխատանքից: Նաեւ ինքը պետք է պատասխան տա, որ մեր բանակն այսպես անպատրաստ է եղել պատերազմին։ Բայց պատասխան տալու փոխարեն նա ավելի բարձր պաշտոնի նշանակվեց։ Հենց ռազմաարդյունաբերության այդ կոմիտեն պետք է պատասխանատու լիներ ԱԹՍ-ների արտադրության կազմակերպման, դրանց կիրառման համար:


Ու հիմա պարզում է՝ այդ աշխատանքն էլ է ձախողել եւ վերջնականապես ազատվել է աշխատանքից։ Սակայն նրա չհայտարարագրված շքեղ առանձնատան բացատրությունը դեռ մնում է արդիական, որտեղ կորոնավարակի կարանտինի օրերին խնջույք էր կազմակերպում»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր