Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

17 նոյ 2020 12:15

Ռուսաստանը այդ համաձայնագրով պատժեց Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին վատ աշխատանքի համար.ամենամեծ հաղթողները Թուրքիան եւ Ռուսաստանն են

1.5 ամսվա ընթացքում Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ձեռք բերված հաջողությունը եվրոպական դիվանագիտության փլուզումն էր, որը քսան տարի պայքարում էր այդ խնդիրը լուծելու համար եւ ոչնչի չհասավ: Այս մասին գրում է ֆրանսիական Le Mond թերթը` նշելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղում գրանցած հաջողությունների շնորհիվ կարողացավ միանգամից ամրապնդել Մոսկվայի վերահսկողությունը երկու երկրների նկատմամբ, գրում է «Պոլիտինֆո»-ն:


«Նա նաեւ ընդլայնել է իր ռազմական ներկայությունը հետխորհրդային տարածքում: Հայաստանին, որում երկու տարի առաջ ժողովրդավարական հեղափոխություն տեղի ունեցավ, նա ցույց է տալիս, որ այն դեռ շարունակում է Մոսկվայի վասալը մնալ»,- նշում է հոդվածի հեղինակը:


Երեսուն տարի առաջ եվրոպական երկրները ստորագրեցին Փարիզի խարտիան, որը պետք է նոր դարաշրջանի սկիզբ դառնար միավորված Եվրոպայի համար, հիշեցնում է ֆրանսիացի լրագրողը: Սակայն, ըստ նրա, ստեղծված իրավիճակում հենց եվրոպական դիվանագիտությունը կարծես պարտվող կողմ լինի:


«Իրականում, ներկայիս հակամարտության ամենամեծ հաղթողները Թուրքիան եւ Ռուսաստանն են: Նրանք այժմ որպես տարածաշրջանային աշխարհակարգի տերեր են հանդես գալիս: Թուրքիայի ռազմական օգնությունն ու Ադրբեջանին տրամադրված անօդաչու թռչող սարքերը նպաստեցին դրա ուժերի գերազանցությանը»,- շեշտում է Le Mond-ը:


Baltnews-ին տված հարցազրույցում մեկնաբանելով ֆրանսիական պարբերականի այս նյութը` ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովը նշում է, որ իրավիճակը, որում հայտնվել է Թուրքիան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումից հետո, չի կարող շահեկան համարվել:


Թուրքական անօդաչու թռչող սարքերը, նրա խոսքով, իսկապես մեծ դեր խաղացին ռազմական հակամարտության մեջ, բայց դրանք հնարավոր էր գնել ցանկացած երկրում:


«Կարծում եմ, որ Թուրքիան այդ անօդաչու թռչող սարքերը գրեթե անվճար է տրամադրել, եւ դա ոչ թե օրինակ է, թե ինչպես է Թուրքիան հասել գերակայության Ադրբեջանի նկատմամբ, այլ ինչպես է Ադրբեջանն օգտագործել Թուրքիային»,- պարզաբանել է Մարկովը:


Կարգավորման արդյունքում, որը ձեռք բերվեց Ռուսաստանի միջնորդությամբ, Թուրքիան, որը հավակնում էր մասնակցել խաղաղության գործընթացին, գրեթե «խաղից դուրս» հայտնվեց: Ընդ որում, Ռուսաստանը, ըստ քաղաքագետի, պատժեց Ֆրանսիային եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին վատ աշխատանքի համար` նրանց ամբողջությամբ խաղից դուրս թողնելով: Իսկ Թուրքիային Մոսկվան հեռավորության վրա է պահում: Այն թույլ չտվեց Անկարային մասնակցել պատերազմի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրմանը կամ խաղաղապահ օպերացիային:


«Հենց Ռուսաստանը որպես այն ուժը հանդես եկավ, որը մշակեց խաղաղության պայմանագիրը եւ համոզեց երկու կողմերին ստորագրել այն: Բացի այդ, Մոսկվան հաստատեց իր լիդերությունը տարածաշրջանում եւ հետխորհրդային տարածքում ընդհանրապես»,- հավելել է Մարկովը:


Ընդ որում, քաղաքագետը հիշեցրեց, որ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի (Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Եվրոպայում) համանախագահներ են, բայց որեւէ գործընթացի չեն մասնակցում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր