«Կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ». Իշխանություններին քննդատած հոգեւորականին կարգալույծ են անում. «Հրապարակ»          Ջերմուկում ընտրապայքարի սև քարոզչությունը և իրականությունը       ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 24 հազար եվրո վճարել ծեծկռտուքի պատճառով մահացած 10-ամյա աշակերտի հարազատներին    

17 նոյ 2020 14:35

Հայաստանը կթուլանա, եթե Ադրբեջանն ու Նախիջևանն իրար կապող միջանցք ստեղծվի.Բոլորն են հայերին դավաճանել, նրանք մենակ են մնացել

Բելգիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Ջորջիս Դելիմեյնը պատերարզմի վերջին շաբաթում Լեռնային Ղարաբաղում գտնվելուց հետո վերադարձել է իր երկիր ու խորհրդարանի ամբիոնից ԼՂ հակամարտության մասին բանավեճի ընթացքում գործընկերներին պատմել ադրբեջանական բանակի կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին:

Նա Բելգիայի կառավարությանը կոչ է արել դատապարտել Թուրքիային և Ադրբեջանին, ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև մարդասիրական օգնություն ուղարկել վիրավոր հայերին ու փախստականներին. տեսանյութը հրապարակվել է Բելգիայում Հայ դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջում:

«Մեկ շաբաթ առաջ Լեռնային Ղարաբաղում էի գտնվում: Տեսել եմ ադրբեջանական ագրեսիան, տեսել եմ՝ ինչպես են անօդաչու սարքեր, կասետային զինամթերք օգտագործում: Արյան հեղեղ եմ տեսել:Տեսել եմ, որ հայ ժողովրդին բոլորը դավաճանել են: Պետք է կրկնեմ. բոլորն են հայերին դավաճանել: Հայերը մենակ են մնացել բարբարոսությանը դիմակայելու գործում. այլ խոսքեր չեմ կարող գտնել Սիրիայից վարձկաններին նկարագրելու համար»,-նշել է խորհրդարանականը:

«Չենք կարող ընդունել «ուժեղը միշտ հաղթում է» կանոնը այս տարածաշրջանում միակ ժողովրդավար պետության դեմ: Չենք կարող ընդունել, որ նԱՏՕ-ի դաշակիցը երրորդ երկրում ահաբեկիչներ և արգելված զինատեսակներ օգտագործի»,-նշել է նա՝ ընդգծելով, որ չի կարելի նաև թույլ տալ նաև Ադրբեջանն ու Նախիջևանն իրար կապող միջանցքի ստեղծումը, քանի որ այն թուլացնելու է Հայաստանը, զրկելու է հայկական կողմին Իրանի հետ սահմանից և հիմք է դառնալու Թուրքիայի պանթյուրքական ծրագրի իրականացման, ինչպես նաև Կասպից ծովից եկող գազատարների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար:

Պատգամավորը նաև նշել է, որ Մինսկի խումբն այժմ «կոմայի» մեջ է գտնվում, ուստի՝ առաջարկել է ԵԱՀԿ դիտորդներ ուղարկել տարածաշրջան, որպեսզի հնարվոր լինի պաշտպանել հայերին և այն տարածքները, որտեղ վերջիններս միշտ են ապրել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր