Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

17 նոյ 2020 16:15

Մեր այնտեղի ընկերները պատմում են, թե ոնց էիք փախչում մի հատ կրակոցի ձայնից...Զրահաբաճկոններով ոստիկաններին բերում եք ժողովրդի դեմ...

Դուք, ձեր թիմը, ձեր ղեկավարը ի՞նչ եք արել Արցախի համար այս տարիների ընթացքում, ի՞նչ կապ ունեք դուք Արցախի հետ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը։

«ԱԺ-ի դռները ու պատուհանները կոտրելու տեսանյութը հրապարակել եւ մեզ «հայրենասերներ» է անվանել այս երիտասարդ աղջիկը, որը հանդիսանում է վարչապետի աթոռը ստանձնած մարդու մամուլի խոսնակը։ Նկարում պարզ երեւում է, որ տարիներ շարունակ իրենք իրենց թիմով մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դեմ պայքարել են մեր երկրի եւ Ռուսաստանի Դաշնության ռազմավարական հարաբերությունների դեմ։ Այս 2,5 տարվա ընթացքում թշնամու համար ստեղծել են նպաստավոր բոլոր հնարավորությունները հարձակման համար։ Այս 2,5 տարիների ընթացքում Շուշիի համար ի՞նչ եք արել, որ այն անվանում եք դժբախտ եւ դժգույն քաղաք։ Այո, մեզ պետք էր Շուշին, թե ինչի համար էր պետք, դա բոլորը գիտեն»,- ասաց նա։

Հովհաննես Հարությունյանը պատմեց, որ իրենք պատերազմի օրերին եղել են ռազմաճակատի ամենաթեժ կետերում, զինվորներին զրահաբաճկոն են հասցրել. «Որտեղ ՊՆ եւ ՊԲ աշխատողները պարտավոր էին լինել, չեն եղել, չեն գնացել, որովհետեւ վախեցել են։ Էսօր դուք ժողովրդի վրա եք գցում մեղքը, ասում եք՝ չեք կռվել»։

Անդրադառնալով ԱԺ եւ Կառավարության շենքեր մուտք գործելու դեպքին՝ Հովհաննես Հարությունյանն ասաց. «Մոտ 10 օր իշխանության միակ անելիքը այդ գիշերվա իրադարձությունները մանիպուլյատիվ օգտագործելն է՝ իրենց կատարած դավաճանությունները ծածկելու համար։ Ո՞նց է ստացվում, որ Կառավարության շենք, ԱԺ շենք ցուցարարները հանգիստ կարողանում են մտնել՝ առանց իրավապահ մարմինների խոչընդոտի։ Ցույց տվեք մեկ դրվագ, որտեղ իրավապահ մարմինների խոչընդոտում են ցուցարարների մուտքն այդ շենքեր»։

«Զրահաբաճկոններով ոստիկաններին բերում եք ժողովրդի դեմ, դրանք ուղարկեիք սահման, որ զինվորները չզոհվեին։ Էդ որ գրել էիք՝ ՔՊ ջոկատն ուղեւորվել է Հայաստանի հարավ-արեւելյան սահման. Հայաստանում չէր պատերազմը, Արցախում էր։ Գոնե Ստեփանակերտ գայիք։ Մեր այնտեղի ընկերներըր պատմում են, թե ոնց էիք փախչում մի հատ կրակոցի ձայնից»,- ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր