Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

17 նոյ 2020 17:00

Հետախուզում է հայտարարվել Երևանում հղի կնոջ վարած Chrysler-ի ուղղությամբ կրակոցներ արձակողի նկատմամբ․ կասկածյալն ու հիվանդանոց տեղափոխվածները քավոր-սանիկ են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից ՀՀ Քր-Օրի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում հետախուզում է հայտարարվել։


Հետախուզումը հայտարարվել է Վանաձոր քաղաքի բնակիչ Հրաչյա Սարդարյանի նկատմամբ, ով կասկածվում է հոկտեմբերի 25-ին Երևանում Արաբկիր վարչական շրջանում Երևանի բնակիչ 25-ամյա Կառլեն Ն-ի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ։


Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հրաչյա Սարդարյանը, ով կասկածվում է հոկտեմբերի 25-ին Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում իր մոտ եղած ողորկափող հրացանից Երևանի բնակիչ Կառլեն Ն-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ, երբ վերջինս եղել է Chrysler մակնիշի ավտոմեքենայում։


Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ քննական հսկայածավալ համատեղ միջոցառումներ, պարզել են նաև, որ Հ. Սարդարյանը եղել է դեռևս չպարզված անձի կողմից վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով։


Դեպքի օրը նշված ավտոմեքենայով փակել են Chrysler-ի առաջ, ապա Հ. Սարդարյանն իջել է ավտոմեքենայից և կրակոցներ արձակել Chrysler-ի ուղղությամբ, որից հետո Infiniti-ով Հ. Սարդարյանն ու մյուս անձինք դիմել են փախուստի։


Հ. Սարդարյանը Ռուսաստանի Դաշնությունից ամիսներ առաջ է վերադարձել, նա նախկինում ՌԴ-ում դատապարտված է եղել, և ըստ տեղեկությունների՝ նա և տուժածները քավոր-սանիկ են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր