Վարձատրության դիմաց անցել են թշնամու կողմը, թշնամուն են հանձնել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ,քրգործն ուղարկվել է դատախազին          Ողբերգական դեպք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում,2,5 տարեկան երեխա է մահացել       Եթե Մինսկը պաշտոնապես ճանաչի Ղրիմը ռուսական, ապա Կիևը սպառնացել է՝ կգործի «լիարժեք ծրագրով»    

17 նոյ 2020 17:55

Տեսանյութ.Պաշտպանության նախարարը պետք է հրաժարական ներկայացրած լիներ.Անդրանիկ Քոչարյան

«Նոր պատերազմ նոր տարածքների դիմաց»․ Պաշտպանության նախարարի այս հայտնի թեզից փաստորեն շատ լավ օգտվեց միայն թշնամին,-Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Անդրանիկ Քոչարյանը։

«2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թշնամին ցույց տվեց, որ չի պատրաստվում խաղաղ ճանապարհով լուծել հարցը, իսկ ահա պատերազմից հետո փոխանակ իրականության հետ առերեսվելուն, ստացած դասերը քաղելուն և բանակը ուժեղացնելուն, չգիտակցելով պատերազմի քաղաքական հետևանքները՝ այն ժամանակվա Զինուժի կոռումպացված ղեկավարությունը պնդում էր՝ մենք հաղթել ենք։ Այսօրվա լայնածավալ պատերազմի ընթացքում Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից պատերազմը կանխատեսելու, պլանավորելու, ապահովելու ու ղեկավարելու լիարժեք անընդունակությունը, առաջնագծի անպաշտպանվածությունը, ՊՆ-ի աննպատակ, չհիմնավորված գնումները, ինչպես օրինակ չօգտագործաված ՍՈՒ-30-ները, անհրաժեշտ չգնումները, զորահավաքի տապալումը, կազմակերպչական կարողությունների լիարժեք բացակայությունը  և շատ ու շատ այլ հանգամանքներ բերեցին այս իրավիճակին»։

Քոչարյանը շեշտեց՝ Գլխավոր շտաբի թերացումները չեն վերաբերում ներկայիս ղեկավար Օնիկ Գասպարյանին, ով պաշտոնը ստանձնել է մի քանի ամիս առաջ, խոսքը Արտակ Դավթյանի պաշտոնավարման ժամանակահատվածի մասին է։

«Կատարվածից հետո առնվազն սպասելի էր, որ Պպաշտպանության նախարարը և զինված ուժերի այն պատասխանատուները, որոնք աններելի բացթողումներ են ունեցել, պետք է արդեն հրաժարական տված լինեին։ Նրանց կողմից անմիջապես հրաժարական չտալը խոսում է այն մասին, որ նրանք բացարձակ չեն գիտակցում, թե ինչ են արել, և ուր է տանելու մեզ այս ձախողումը։ Այս անձանց անպատիժ մնալու դեպքում բանակում ոչ միայն շարունակվելու են նման երևույթները, այլև լրջագույն սպառնալիք են դառնալու ՀՀ անվտանգության համար», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Անդրադառնալով նախօրեին ՊՆ տարածած հաղորդագրությանը՝ Քոչարյանն արձագանքեց․

«Նախարարությունը հատկապես այս օրերին պետք է հանդես գար մեր հաղթանակի, վատագույն դեպքում՝ մեր պարտության վերաբերյալ հստակ, խելամիտ հիմնավորումներով և ոչ ստահոդ ու պոպուլիստական գրառումներով»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր