«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

18 նոյ 2020 22:04

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական, թուրքական և գերմանական կազմակերպությունների դեմ

ԱՄՆ-ն պատժամիջոցային ցանկում ներառել է Իրանի 9 քաղաքացու, 47 իրանական կազմակերպություն, ինչպես նաև թուրքական և գերմանական մեկական կազմակերպություն:  РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:

«ԱՄՆ ֆիննախարարության՝ արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակն այսօր գործողություններ է ձեռնարկել՝ ընդդեմ Իրանի գերագույն առաջնորդին աջակցող ցանցի՝ իսլամական հեղափոխության «Մոստաֆազան» հիմնադրամի, որում իրանական տնտեսության տարբեր հատվածներից շուրջ 160 հոլդինգ է ընդգրկված»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Ֆիննախի կարծիքով՝ հիմնադրամը «իբրև բարեգործական կազմակերպություն է», սակայն դրանում ընդգրկված հոլդինգները «օտարվել են Իրանի ժողովրդից և գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կողմից օգտագործվում են սեփական գրասենյակի հարստացման, քաղաքական դաշնակիցների պարգևատրման և թշնամիների հետապնդման համար»:

Պատժամիջոցային ցանկում հայտնված մարդկանցից մեկը Իրանի հետախուզության և անվտանգության հարցերով նախարար Մահմուդ Ալավին է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր