Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում          Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»       Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»    

19 նոյ 2020 11:20

Հայաստան համահայկական հիմնադրամի գումարները հրատապ կարգով պետք է ուղղվեր Արցախին

Արցախում վերականգնման աշխատանքներ սկսելու և մարդկանց վերադարձն ապահովելու համար միայն կոչերն ու անկանոն քայլերը որևէ արդյունք չեն տա: Այս մասին գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։


Նա մասնավորապես նշել է․


«Հայաստան համահայկական հիմնադրամի գումարները հրատապ կարգով պետք է ուղղվեր Արցախին՝ առկա մեծ թվով խնդիրները լուծելու և շնչելու հնարավորություններ ստեղծելու համար:


Հայաստանի ու Արցախի իշխանությունները պետք է հրատապ կերպով գույքագրում անեն ստեղծված իրավիճակում մեր ունեցած գույքային կորուստները և դրանից բխող քայլեր ձեռնարկեն:


Հատկապես ենթակառուցվածքների, շենք-շինությունների, տների վերանորոգման, վերակառուցման, կառուցման աշխատանքները պետք է կատարվեն տեմպով: Իսկ դրա համար ՀՀ շինարարական պոտենցյալը պետք է արդեն լիներ Արցախում՝ արագ աշխատանքներ կատարեր բոլոր այն վայրերում, որոնք տուժել էին թշնամու խոցումներից:


Մարդկանց վերադարձը չպետք է իներցիոն բնույթ կրի, պետք է լինի գերկազմակերպված, հաշվարկված, որպեսզի վերադարձողները ապրելու տեղ, հնարավորությունը, կենցաղը կազմակերպելու գոնե նվազագույն պայմաններ ունենան:


Խոսքս առաջին հերթին նրանց է վերաբերվում, որոնց բնակարանները տուժել են ադրբեջանական հարվածներից կամ դեկտեմբերի 1-ի դրությամբ գտնվելու են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Իսկ այս մարդկանց թիվը տասնյակ հազարների է հասնում:


Մենք ևս մեկ հիասթափություն թույլ տալու իրավունք չունենք: Պետք է համախմբել հայության ողջ հնարավորությունները՝ Արցախը, արցախցուն լիարժեք կյանք մտցնելու համար:


Այս քայլերից շատ բան է կախված, իսկ առջևում դեռևս նոր ծանր շրջափուլեր են սպասվում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր