Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

19 նոյ 2020 14:19

Իրենց երեխեքին եթե չգտնեն էլ, գոնե մեկ ուրիշի երեխուն կգտնեն.ծնողները համաձայն են գնան իրենց երեխաներին փնտրելու

«Իմ երեխու մասին սեպտեմբերի 27-ից տեղեկություն չունեմ։ Ծառայել է Խոջալուի տանկային զորամասում, հետո ուղարկել են Մատաղիսի տարածք։ Պաշտպանության նախարարությունը որևէ բան չի անում, իրենց հետաքրքի չէ, թե որտեղ են, ինչ են»,- ասում է անհետ կորած զինծառայողի հայրը, ով ՊՆ մոտ  անհետ կորած այլ զինվորների ծնողների հետ բողոքի ակցիա է անում։


Ծնողները համաձայն են՝ թույլ տան իրենց, գնան, իրենց երեխաներին ման գան։


«Եթե մեր երեխաներին էլ  չգտնենք,  գոնե մեկ ուրիշի երեխուն կգտնենք, կբերենք։ Ով իր երեխուն գտնում է, աչքալուսանք է։ Նայում եմ այդ զինվորների նկարներին, ահավոր վիճակ է։ Թե ով պետք է այս եղածի համար պատասխան տա, հեչ մարդ։ Ու այդպես երեխաները  կգնան, կկորեն։
Իրենց պետք չէ, որ այդ երեխաներին հանեն։ Կարող եմ վարչապետի, նախարարի դեմն էլ ասեմ»,- ասում է ծնողը։


Ծնողներն ասում են, որ Մատաղիսի ուղղությամբ որոնողական աշխատանքներ չեն իրականացվում։


«Ոչ մեկին հետաքրքիր չէ, իրենց աթոռի համար կռիվ են տալիս, որ վերընգնեն այդտեղ, մնացածին էլ տանեն ջարդեն։ 4000-5000 անմեղ երեխաների տարան, կերան։ Ո՞վ պետք է պատասխան տա»,- նշում  են ծնողները։


«Հեսա ձյունն էլ եղավ, վերջ, բա՞ մնան տենց»,- ասում է ծնողը։


Ասել են, որ այդ տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ է, դեռևս թշնամին թույլ չի տվել, որ  մտնեն այդ տարածք, որոնողական աշխատանքներ կատարեն։


«Մեր երեխաները հերոսներ են, երկու անգամ հեռուսացույցով իրենց մասին ասվել է։ Մի՞թե դա բառերով է միայն։ Ամեն մեկը 4 հատ տանկ են խփել»,- ասում է տղաներից մեկի ծնողը։


«Մի էկիպաժ է եղել՝ մայորը, Հովհաննես Ասատրյանն ու Արեն Չոբանյանը։ Ինչպե՞ս եղավ՝ Արենի ու Հովհաննեսի անունները զոհվածների ցուցակում է, մայորինը՝ անհետ կորածների ցուցակում»,- նշում են  ծնողները։


ՊԲ կողմից ներկայացված առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներում նշված է՝ 


Հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-ի նշանառու, շարքային Արեն Ավագի Չոբանյանը հակառակորդի հարձակողական գործողությունների ժամանակ խոցել է 4 զրահատեխնիկա և հանկարծակի բերելով հակառակորդին` խոչնդոտել է վերջինիս տանկային ստորաբաժանման առաջխաղացմանը:
Հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-2-ի մեխանիկ-վարորդ, շարքային Հովիկ Հովհանեսի Ասատրյանը, ցուցաբերելով մասնագիտական վարպետություն, ՀՄՄ-2-ով հմուտ խուսավարմամբ անցել է հակառակորդի թիկունքը և անվրեպ խոցել 4 զրահատեխնիկա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր