«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

19 նոյ 2020 15:03

Տեսանյութ.Սուտը չպետք է գերազանցի իրականության 30 տոկոսը, մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը

Բայց այնտեղ կա չափանիշ, որ սուտը չպետք է գերազանցի իրականության 30 տոկոսը: Մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը: Դա որեւէ մեկի մոտ ընկալելի չէ: Ինֆորմացիան պետք է տրվի այն չափով, որ համապատասխանի իրականությանը, եւ 30 տոկոսով դեզինֆորմացիա լինի, որը հակառակորդին կշեղի բուն էությունից: Մենք իրականացրել ենք 100 տոկոսանոց սուտ: Դրանից է ծնվում, որ մեր զինվորները, զորահավաքի մասնակիցները, պայմանագրայինները չհասկացան, թե ինչու այդպես եղավ: Մի մասը գտնում է, որ հաղթում էինք, ինչո՞ւ կանգնեցրինք պատերազմը, մի մասը գտնում է, որ պետք էր կանգնեցնել եւ այլն»,-ասաց նա։
Երբ ես ազատվել եմ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, ես հեշտությամբ չեմ ազատվել, որովհետև վարչապետը իրավասու չէ ինձ ազատելու այդ պաշտոնից: 

«Ես ասել եմ, որ եթե հրամանը գրեք, ես բողոքարկելու եմ, պետք է հիմնավորեք՝ ինչու եք ազատում, ԳՇ պետը նախարար, վարչապետ չէ, գլխավոր շտաբի պետի պաշտոնը լուրջ պաշտոն է: Այդ հիմնավորումը տևել է հինգ օր, հիմնավորումը բերվել է, որն ինձ բավարարել է, և ասել եմ՝ իրավունք ունեք, հրաման գրեք` ես չեմ բողոքարկի, նաև առաջարկել եմ պաշտոնյա, որը կարող է ինձ փոխարինել և պատրաստ եմ եղել այդ պաշտոնյայի կողքին կանգնել»,-ասաց նա:

Մովսես Հակոբյանը նշեց, որ չի ակնկալել, որ վարչապետը պետք է իր հետ խորհրդակցի, բայց կառավարության նիստում հայտարարել է, որ իրեն ազատել է պաշտոնից և նշանակել է այլ պաշտոնի, իսկ նոր Գլխավոր շտաբի պետի նշանակման հարցն իր հետ կքննարկի և կնշանակի, բայց այդպիսի զրույց չի եղել:

«Ես հասկացել եմ, որ վարչապետը հինգ օրվա զրույցներից հետո հասկացել է»,-ասաց նա և նշեց, որ երբ իմացել է, թե ում է նշանակել Գլխավոր շտաբի պետին, նա ասել է վարչապետին. «Դուք նշանակել եք ԶՈւ գլխավոր շտաբի պետ ամենից անպատրաստ գեներալին»,-ասաց նա և նշեց, որ խոսքը Արտակ Դավթյանի մասին է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր