Թաթուլ Հակոբյանն ահազանգում է՝ սպառնում են իրեն կյանքից զրկել.Ոհմակային այս արշավն ուղղորդվում է Հայաստանից և ԱՄՆ հայկական շրջանակներից          Կրակը 5-7 մետրից է արձակվել, ինչը նշանակում է, որ տեղի է ունեցել դիվերսիոն գործողություն.Ժամանակը մեր դեմ է աշխատում       Հայկական բանակի գործողությունների արդյունքում ադրբեջանցի զինծառայող է ոչնչացվել    

20 նոյ 2020 11:25

Թուրքիային դուրս մղելու համար Ռուսաստանն ավելի կոշտ դիրքորոշում կորդեգրի հօգուտ Հայաստանի

Ռուսաստանը Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցությունը սահմանափակելու համար կարող է միավորվել Հայաստանի հետ, գրում է The National Interest-ը:

Հոդվածագիր Մարկ Էպիսկոպոսը նշում է, որ Ռուսաստանը պատմականորեն ձգտել է նախկին խորհրդային հանրապետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական դեր խաղալ, սակայն Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանն ավելի կոշտ դիրքորոշում կորդեգրի հօգուտ Հայաստանի։

Հոդվածի հեղինակը նշում է, որ տարիներ շարունակ Ադրբեջանի խորհրդային սպայական կորպուսը աստիճանաբար փոխարինվել է Թուրքիայում ռազմական կրթություն ստացած կադրերով՝ ընդգծելով, որ Բաքուն վերջերս Թուրքիայի խնդրանքով պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին՝ Կրեմլի հետ նրա ենթադրյալ կապերի պատճառով։

«Բաքվի վրա թուրքական ազդեցությունը դուրս է գալիս ռազմական ոլորտից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունն անդադար աշխատում է ադրբեջանական հասարակությունում «մեկ ազգ՝ երկու պետություն» պանթուրքական տեսլականը սերմանելու ուղղությամբ՝ պնդելով, որ Թուրքիան և Ադրբեջանը ընդհանուր ճակատագրով են կապված»,- գրում է Էպիսկոպոսը։

Հոդվածի հեղինակը նշում է, որ չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական Մոսկվան Հայաստանի ռազմական դաշնակիցն է, վերջինս տարիներ շարունակ փորձել է չեզոք միջնորդի դեր խաղալ Երևանի և Բաքվի միջև հակամարտություններում, սակայն Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունը պահպանելու և Թուրքիային դուրս մղելու համար Ռուսասատանը կարող է միավորվել Հայաստանի հետ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր