Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

20 նոյ 2020 11:45

Տեսանյութ.«Կույր մի եղեք». Արցախի ՄԻՊ-ի տեսաուղերձը Մարտակերտի շրջանի` Ադրբեջանին տրվող գյուղերի բնակչության իրավունքների մասին

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեսաուղերձ է հրապարակել Մարտակերտի շրջանի`Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող 7 գյուղերի բնակիչների իրավունքների վերաբերյալ:


«Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Հայկաջուր, Նոր Կարմիրավան, Նոր Սեյսուլան, Նոր Այգեստան, Նոր Ջրաբերդը և Հովտաշեն գյուղերի բնակիչներն արդեն երկրորդ անգամ են հակամարտության զոհ դառնում. նրանք կորցրել էին իրենց տները 1990-ական թթ. արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական օկուպացիայի հետևանքով:


Այս գյուղերը ԼՂԻՄ-ի մաս են կազմել դեռ խորհրդային շրջանից: Ավելին, Մարաղայի բնակչությունը բնաջնջվել է Ադրբեջանի կողմից 1992 թ.-ին: Արդյո՞ք նրանք իրավունքներ ունեն: Կույր մի եղեք»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր