Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում՝ բախվելnվ հողաթմբին       Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին    

20 նոյ 2020 12:14

Պաշտոնից ազատվել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը

Հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: 

«Առավոտ»-ի ունեցած տեղեկություններով՝ այդ պաշտոնում նրան կփոխարինի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը, որը 1999թ-2000 թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարար:
Նշենք, որ մեր տվյալներով` նախարարի հետ հեռանում է նաև նրա մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։


ՊՆ–ն առայժմ պաշտոնական որևէ մեկնաբանություն չի տրամադրում։ Նախագահի պաշտոնական կայքում ևս նախարարի պաշտոնանկության որոշումը հրապարակված չէ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր