Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել          Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, վիրավnր կա       9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն, ով քանի մանդատ ունի    

20 նոյ 2020 12:27

Նորատուսցի Արա եւ Ալիկ Բանդուրյաններն ահաբեկում են «Իմ քայլի» պատգամավորներին.կոչնչացնեն ոչ միայն նրանց, այլեւ նրանց ընտանիքի անդամներին

Քրեական հեղինակություններ նորատուսցի Արա եւ Ալիկ Բանդուրյաններն ահաբեկում են «Իմ քայլի» պատգամավորներին՝ սպառնալով, որ եթե նրանք մանդատից հրաժարվեն կամ Փաշինյանի դեմ խոսեն, ապա կոչնչացնեն ոչ միայն նրանց, այլեւ նրանց ընտանիքի անդամներին: Այս մասին հայտնում է Mediaport Telegram-ալիքը:

Այս պահի դրությամբ սպանության եւ նման այլ սպառնալիքներ են ստացել «Իմ քայլի» 27 պատգամավորներ: Առկա են ձայնագրություններ:

Օպերացիան համակարգում է «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը (շիշ բռնող):

Հիշեցնենք, որ քրեական հեղինակությունները վերջերս բանտից ազատվել են Սասուն Միքայելյանի եւ շիշ բռնողի ջանքերով ու երաշխավորությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր