«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

20 նոյ 2020 13:45

Չէի պատկերացնում, որ իշխանությունը կշարունակի իր ձեռքում պահել երկիրը դեպի աղետ տանող կառավարման ղեկը...

Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«45-օրյա այս պատերազմում ես տեսա այն, ինչը չէի պատկերացնում: Եվ դա ոչ թե նրա համար, որ անզոր էի գիտակցել դրա ծավալները, այլ հատկապես նրա համար, որ գիտակցելով՝ չէի պատկերացնում...

Չէի պատկերացնում երկու պատերազմների փորձառությամբ թրծված Սաշկոյի մահն՝ առանց կրակոցի, չէի պատկերացնում, որ կարելի է տարածքներ տալով հերոսանալ, չէի պատկերացնում, որ Հայրենիքի համար ինչ-որ բան անելու ցանկություն ունեցողին կարելի էր արգելել անել այն, ինչ-որ նա կարող էր անել...

Եվ, վերջապես, չէի պատկերացնում որ կարելի է ունենալ իշխանություն, ով չունենալով պատերազմական իրավիճակին տիրապետելու տարրական ընդունակություն, կշարունակի իր ձեռքում պահել երկիրը դեպի աղետ տանող կառավարման ղեկը...

Եվ այս ամենից հետո՝ տարիներ անց հայրենական պատմագրությունը կարձանագրի՝ «...պարտվեցինք, որովհետև առկա էր անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակ...»»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր