Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԹ-ն, Նիդերլանդները և Ֆինլանդիան կենթարկվեն 10% մաքսատուրքի       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունվարի18-ին    

20 նոյ 2020 15:05

Վարչապետն այցելել է Ջալալ Հարությունյանին ու պաշտոն առաջարկել, սակայն նա հրաժարվել է. «Հրապարակ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին, որը ծանր վիրավոր է և գտնվում է զինվորական հոսպիտալում։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»։

«Վարչապետը Ջալալ Հարությունյանին ասել է, թե մոտ օրերս փոխելու է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և նախարար է նշանակելու Օնիկ Գասպարյանին։ Փաշինյանը Հարությունյանին առաջարկել է զբաղեցնել ՀՀ Զինված ուժերի շտապի պետի պաշտոնը՝ Օնիկ Գասպարյանի փոխարեն։ Ջալալ Հարությունյանը գրեթե բաց տեքստով մերժել է այդ առաջարկը, ասելով՝ նման պայմաններում ես չեմ պատկերացնում, թե ինչ կարող եմ անել»,–գրում է «Հրապարակը»։

Ըստ «Հրապարակի»` Փաշինյանը հորդորել է չշտապել. մտածել, նոր պատասխանել։ Այսօր արդեն լուր տարածվեց, որ պաշտպանության նախարար է նշանակվում ոչ թե Օնիկ Գասպարյանը, այլ Վաղարշակ Հարությունյանը։ Թերևս, Ջալալ Հարությունյանի մերժումը եղել է վերջնական, և դա է նաև ազդեցություն ունեցել նման որոշման վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր