Լրջագույն վտանգ է կախված մեր պետության հարավային դարպասի՝ Սյունիք աշխարհի վրա. Մելքումյան          Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին       Պեսկովը չի մեկնաբանել Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ միջանցք ստեղծելու գաղափարի մասին Ալիեւի խոսքերը    

21 նոյ 2020 17:26

Փաշինյան, ինչո՞ւ մոբի տղաներին չտվեցիր բրոնե ժիլետ, 18 տարեկան տղաներին ո՞նց տարար, դիրքերը լցրեցիր

«Պատերազմի առաջին օրերին՝ սեպտեմբերի 27-ից եղել եմ Ջեբրայիլում, հետո Հադրութում, հետո՝ Ազոխում, հետո՝ մինչև այդ դավաճանական ակտի ստորագրումը եղել եմ Ստեփանակերտում»,-Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց ռազմական բժիշկ, ազատամարտիկ, դաշնակցական Տարոն Տոնոյանը։

Նա անկեղծացավ, առաջին օրերին վիրավորներին բերում էին միայն վերին ու ստորին վերջույթների վնասումներով։

«Ինչո՞ւ, որովհետև մեր կանոնավոր զորքը կռվում էր, կասկա ու բրոնե ժիլետ ունեին։ Բերեցին խեղճ մոբի տղեքին, 28 հազար դրամ արժե էդ բրոնժիլետն ու կասկեն, ու սկսկվեց կոտորածը։ Բոլոր տղեքը գալիս էին կրծքավանդակի ու որովայնի արդեն ծանրագույն վնասվածքներով։ Մեր զոհերի մեծ մասը եղել են որովայնի ու կրծքավանդակի վիրավորումների հետևանքով։ Մեղադրանք եմ առաջադրում քեզ, ինչո՞ւ տղաներին չտվեցիր կասկա ու բրոնե ժիլետ։ Երկու-երեք ամսվա ծառայող, կրակային պատրաստություն դեռ չանցած 18 տարեկան տղաներին ո՞նց տարար, դիրքերը լցրեցիր»,-ասաց ռազմական բժիշկը։

Նա թափթուկներ որակեց մի քանի օր առաջ Փաշինյանին աջակցություն հայտնող զինվորական համազգեստով մարդկանց, չբացառեց, գուցե նրանց մեջ ազնիվ մարդիկ լինեն, բայց շատերին տեսել է հոսպիտալի պատերի տակ կուչ եկած՝ մի տեղեկանք ստանալու ու զորացրվելու համար, մեկ ուրիշին էլ ծնված օրից գիտի։

«Նիկոլը ուշ թե շուտ պետք է հեռանա, մի վայրկյան առաջ գնալը պետք է։ Տեսեք՝ ում է բերում պաշտոների, մարդու լաց է գալիս։ Ի վիճակի չես դու մեր հայրենիքը հանել այս խոր ճգնաժամից»,-ամփոփեց ելույթը ազատամարտիկ, ռազմական բժիշկը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր