Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

23 նոյ 2020 11:12

Ազգը կշարունակի պառակտված մնալ, մենք ավելի շատ կզզվենք իրարից,մի՛ սարսափեք, գնացե՛ք, և հայերը կդադարեն ատել իրար

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը հրաժարական չի գրի, որովհետև սարսափում ա իշխանությունը կորցնելուց:

Իմքայլականները նրան չեն հանի, որովհետև սարսափում են Նիկոլից:
     
Ազգը կշարունակի պառակտված մնալ: Մենք ավելի շատ կզզվենք իրարից:
     
Զզվելու ենք, ատելու ենք, անիծելու ենք, կարող եմ շարունակել անվերջ...
     
Ու մի օր կկորցնենք և Հայաստանը:
     
Պարո՛ն Վարչապետ, մի՛ սարսափեք, գնացե՛ք, և հայերը կդադարեն ատել իրար:
     
Տիկնայք և պարոնայք իմքայլականներ, մի՛ սարսափեք Նիկոլից, ազատե՛ք նրան այդ անտանելի իշխանության բեռից, և հայերը կդադարեն զզվել ու անիծել իրար:
     
Դուք եկաք իշխանության՝ ատել սովորեցնելով:
     
Հեռանալով կվերադարձնեք մեզնից գողացած սերը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր