Իշխանությունների որոշումը արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է          Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը       Կարևոր է նախանշել կարմիր գծերը, մենք չենք համագործակցելու ՔՊ-ի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ    

23 նոյ 2020 10:52

Տականք ազերիների կողմից գերեվարված 18 -ամյա զինվորը.Կարմիր Խաչը սկսել է իր գործն անել

Էրիկ Խաչատրյանն է. 18 տարեկան. Երեկ տականք ազերիների կողմից տարածված տեսանյութում գերեվարված զինվորն է։ Այս մասին Facebook-ի իրբէջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խոսեցի Էրիկի հոր՝ Սարիբեկի հետ։

Վերջին անգամ որդու հետ կապ եղել է հոկտեմբերի 12-ին։ Դրանից հետո որեւէ տեղեկատվություն չի եղել։

Էրիկը կռվել է Ջաբրաիլում։

Հոկտեմբերի 12-ից հետո եղել է անհայտ կորածների ցուցակում։

Էս պահին արդեն Կարմիր Խաչը սկսել է իր գործն անել։

Երեկ արդեն դիմել եմ միջազգային բոլոր կառույցներին՝ ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին։

Իմ եվրոպացի բազմաթիվ գործընկերների, ովքեր զբաղվում են ռազմագերիների խնդիրներով։

Ամեն ինչ պիտի անենք, եվրոպական բոլոր կառույցները տակնուվրա պիտի անենք, որ մեր գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց անվնաս տեղափոխենք հայրենիք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր