Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

24 նոյ 2020 14:22

Ի՞նչպես կվճարվեն (փոխհատուցում) հաշմանդամություն ստացածները եւ զոհված զինծառայողների հարազատները

Շահառուներին օգնություն կտրամադրվի ինչպես միաժամանակյա նպաստների, այնպես էլ երկարաժամկետ փոխհատուցումների վճարման եղանակով: Մենք դա անվանում ենք ֆինանսական փոխհատուցումներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը:


Այսպես, նրա խոսքով, փոխհատուցում կարող են ստանալ զոհված զինծառայողների ընտանիքները, ինչպես նաեւ 1-ին խմբի հաշմանդամություն ստացած կամ անհետ կորած զինծառայողների ընտանիքները: Նրանք կարող են միաժամանակյա փոխհատուցում ստանալ 10 մլն դրամի չափով, ապա ամեն ամիս առաջիկա 20 տարվա ընթացքում նրանց կվճարվի 200 հազարից մինչեւ 300 հազար դրամ: Սպաների ընտանիքները կստանան առավելագույնս 300 հազար դրամ:


«Ընդ որում, երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողները եւս կարող են միաժամանակյա փոխհատուցում ստանալ, սակայն արդեն 5 մլն դրամի չափով, ապա 20 տարվա ընթացքում կարող են ստանալ 100-200 հազար դրամ»,-նշեց Ավետիքյանը:


Նա հավելեց, որ զինծառայողները, որոնք ունեն 3 եւ ավելի երեխաներ, կստանան հավելյալ փոխհատուցում 100 հազար դրամի չափով:  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր