Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում          Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը       Եվրոպան փորձում է սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև    

25 նոյ 2020 10:56

Լույս խավարի մեջ...․ Շուրջ 50 օր իր որդուց որևէ լուր չունեցող մայրը զանգ ստացավ իր որդուց` տղան ողջ էր ու առողջ

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Լույս խավարի մեջ...


Այսօր Հերացի համալսարանական հիվանդանոցում անչափելի ուրախության, անսահման երջանկության ականատես եղանք... Շուրջ 50 օր իր որդուց որևէ լուր չունեցող մայրը` մեր բուժքույր Հասմիկը, զանգ ստացավ իր որդուց` տղան ողջ էր ու առողջ...


Ասում են, երբ խավարի մեջ լույս է վառվում, խավարը դադարում է գոյություն ունենալուց: Տեսնում ենք, թե քանի Ընտանիք է տառապում, ապրում անչափելի դաժան օրեր...


Աստված տա շատ Ընտանիքներում վառվի հույսի լույսը...


Հ.Գ. Այս օրերին հետևում էի տիկին Հասմիկին թե ինչ հոգատարությամբ է  խնամում մեր վիրավոր Զինվորներին, բոլորին դիմավորում էր սրտաբաց,ժպիտով... երբեմն անհետանում էր կարճ ժամանակով, հետո կրկին շարունակում էր իր գործը` մեղմ ժպիտով սակայն թաց աչքերով...»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր