Ի պատասխան Էրդողանի՝ ԼՂ-ում այնքան մեծ թվով խնդիրներ կան կուտակված, խաղաղապահ առաքելությունը չշփոթել հումանիտար կենտրոնի աշխատանքի հետ

Ուշադրության կենտրոնում են եղել նաև մոնիթորինգի կենտրոնի շրջանակում համատեղ աշխատանքը: Պեսկովը նաև կոչ է արել չշփոթել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունն այդ տարածաշրջանում գործող հումանիտար կենտրոնի հետ։ Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ նա հիշեցրել է, որ տարածաշրջանում տեղակայված է ռազմական խաղաղապահ զորախումբ, ինչպես նաև գործում է հումանիտար արձագանքնման կենտրոն։
«Պետք չէ դրանք ամբողջությամբ տարանջատել, սակայն պետք չէ նաև շփոթել հակամարտող կողմերի շփման գծում կանգնած խաղաղապահների առաքելությունը հումանիտար կենտրոնի հետ։ Լեռնային Ղարաբաղում այնքան մեծ թվով խնդիրներ կան կուտակված, որոնք խորացել են պատերազմի պատճառով, հումանիտար կենտրոնը հենց դրանով էլ կզբաղվի»,- պարզաբանել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանն ուղղված ջանքերի ընդլայնման հնարավորությունը՝ տարածաշրջանի այլ երկրների հետ համատեղ։