Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

26 նոյ 2020 12:15

Մենք պետք է ապրենք ծանր ժամանակներն ու հաղթահարենք այդ ծանրությունը. Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ. Հարգեցին պատերազմում զոհվածների հիշատակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնաթող նախարարներին շնորհակալություն հայտնեց ներդրած ջանքերի համար, իսկ նոր նախարարներին հաջողություն մաղթեց։

«Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ, դա ծանրանում է նրանով, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ մեզ հետ չեն ապրում այսօր, բայց այսօրվա մեր հրամայականը հետևյալն է՝ մենք պետք է ապրենք ծանր ժամանակներն ու հաղթահարենք այդ ծանրությունը»,-ասաց նա։

Վարչապետը նշեց, թե իր վրա է վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը։

Նա ասաց, արտաքին ու ներքին կայունության ապահովումն ու իր հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն է։

Վարչապետը հիշեցրեց, որ կառավարությունն Արցախին աջակցող արդեն երկու միջոցառում է ընդունել։

«Առաջիկայում մեր ուշադրության կենտրոնում են լինելու Սյունիքի ու Գեղարքունիքի՝ պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը»,-ասաց նա։

Փաշինյանը առաջնահերթություն համարեց նաև անհետ կորածների որոնողական աշխատանքներն ու գերիների փոխանակումը։

«Պետք է ստեղծել բարեփոխումների հետագա շարունակական երաշխիք, ընդ որում, օրակարգը պետք է ընդլայնվի։ Պետք է տեղի ունենա կատարվածի պատճառների վերհանման, պարզաբանման ու վերլուծության գործընթաց և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու։ Մեր ամենակարևոր անելիքը ՀՀ քաղաքացիների՝ սեփական երկրի ու իրավիճակի տերը լինելու ու փաստի պահպանումն է ու այս հանգամանքի ինստիտուցիոնալ հզորացումը»,-ընդգծեց վարչապետը։

Նա ասաց, թե ՀՀ քաղաքացին պետք է որոշի, թե ապագան ում հետ պետք է կառուցի։

«Մենք պետք է թույլ չտանք, որ ապագայի հավատը սպանվի»,-ասաց Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր