Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին    

26 նոյ 2020 13:10

Լեռնային Ղարաբաղում հայտնվել են ռադիոէլեկտրոնային պայքարի «Լեեր-3» նորագույն ռուսական համալիրներ

Ռուսաստանը ուժեղացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախումբը հատուկ բժշկական ջոկատով, որը ժամանել է Արևելյան ռազմական շրջանից: Հակամարտության գոտում հայտնվել են նաև ռադիոէլեկտրոնային պայքարի «Լեեր-3» նորագույն համալիրներ: Այս մասին «Известия»-ին տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:


Համալիրներից յուրաքանչյուրը պարունակում է անօդաչու սարքեր, որոնք կարող են տեքստային, աուդիո և վիդեո հաղորդագրություններ ուղարկել բջջային հեռախոսներին: Այս ԱԹՍ-ները կօգտագործվեն ոչ թե ռադիոէլեկտրոնային խոչընդոտների վերացման, այլ մարդասիրական գործողությունների ընթացքում տեղի բնակչությանը զանգվածաբար տեղեկություններ հաղորդելու համար: «Լեեր-3»-ը նման խնդիրներ հաջողությամբ լուծել է նաև Սիրիայում:


2015 թվականին շահագործման հանձնված համալիրի նախնական խնդիրը GSM բջջային ազդանշանների խլացումն էր: Երկու տարի անց դրա հնարավորություններն ընդլայնվել են՝ ճնշելու համար ժամանակակից 3G և 4G ցանցերը, ինչպես նաև մեծացվել է գործողության տիրույթը:


«Լեեր-3»-ն ունակ է ժամեր շարունակ թռչել տարածքում ՝ ընդօրինակելով բջջային կապի աշտարակի: Ավելին, այն գործում է նույնիսկ այն տարածքներում, որտեղ ընդհանրապես ռադիոծածկույթ չկա կամ այն շատ թույլ է:


Օտարերկրյա և խաղաղապահ գործողությունների համար կարևոր է նաև բջջային ազդանշանը ճնշելու գործառույթը: Հաշվի առնելով այն փաստը, որ այժմ շատ տարածված է ականների պայթեցումը ՝ իրենց կցված հեռախոսով զանգահարելու շնորհիվ, անօդաչու սարքերը կարող են օգտագործվել նաև փախստականներով և բեռներով ավտոշարասյունները պաշտպանելու համար:


Աղբյուրը՝ tert.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր