Մայիսի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կարում են կոռուպցիայի ինչ-որ շերտ, որպեսզի հետո դա օգտագործեն կուսակցության դեմ       Երևանում հաստաբուն ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա    

27 նոյ 2020 12:33

Ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում է տեղի ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԶՈՒ միջև

Մարտական հերթապահության իրականացման նպատակով նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

«Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր