Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին          Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին       Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ    

27 նոյ 2020 15:48

ՀՀ-ում հետախուզում է հայտարարվել ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի խոսնակի նկատմամբ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնում է, որ Ադրբեջանի «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նուրլան Իբրահիմովին քննվող քրեական գործով ներգրավել է որպես մեղադրյալ. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քննչական կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել:


«ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ:


Սույն թվականի նոյեմբերի 26-ին որոշում է կայացվել` Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի, «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նուրլան Իբրահիմովին ազգային և ռասայական թշնամանք հարուցելու (ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդված), ուղղակի և հրապարակային ցեղասպանություն հրահրելու (ՀՀ քրեական օրենսգրքի 393.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ), ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործություններն արդարացնելու և դրանց հավանություն տալու (ՀՀ քրեական օրենսգրքի 373.1-րդ հոդված) համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին:


Մեղադրյալ Նուրլան Իբրահիմովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ».,- ասված է հաղորդագրության մեջ:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության     օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ ՈՒԵՖԱ-ն  ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովը ֆուտբոլային գործունեությունից ցմահ որակազրկել է:  Նման որոշում ընդունել է ՈՒԵՖԱ-ի էթիկայի վերահսկիչ և կարգապահապան կոմիտեն: Բացի այդ ՈՒԵՖԱ-ն 100.000 եվրոյով է տուգանել «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր