Ո՞ւմ են ուղղված «եվրոպական» մեսիջները, և ինչի՞ է պատրաստ Փաշինյանը. «Փաստ»          Հերթը հասավ «պարականոն» սպառնալիքներին. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»       Հուլիսի 3-ին վթարային աշխատանքներով պայմանավորված 24 ժամով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

27 նոյ 2020 16:59

Ի՞նչ բարոյահոգեբանական խնդիրներ է ունեցել հրամանատարությունը, որը փորձել է կարգավորել Աննա Հակոբյանը

Բանակի հրամանատարությունը պետք է պարզաբանի, թե ինչ ապօրինի միջամտություն է թույլ տվել գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը Ջեբրայիլի ուղղությամբ՝ ինչպես Փաշինյանն է պնդում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։


Նա գրել է. «Զինված ուժերի հրամանատարությունը նաև պետք է մեկնաբանի՝ հասկանանք, թե ինչ բարոյահոգեբանական խնդիրներ է ունեցել ՊԲ հրամանատարությունը, որն ըստ Նիկոլի, փորձել է կարգավորել Աննա Հակոբյանը ՊԲ հրամանատարական կետում։


Ու ընդհանրապես, երկրի պաշտպանության հին ու նոր նախարաները՝ Դավիթ Տոնոյանն ու Վաղարշակ Հարությունյանը պարտավոր են խոսել, պարզաբանեն ընդհանուր իրավիճակը, հակառակ դեպքում, Նիկոլը դաշտ է նախապատրաստում զինված ուժերում նոր ռեպրեսիաների գնալու և ձերբակալությունների շարք սկսելու համար»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր