Գործի են դրվել Իսկանդերները, որոնց թիրախում ինչպես Կիևն է, այնպես էլ եվրոպական մի շարք պետություններ.Ադրբեջանն ու Թուրքիան անպայման կօգտվեն մեծ բախումից          Աշխարհն անհանգիստ է.ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ուժերը բերում են պատրաստության, հավելյալ նավեր ու կործանիչներ ուղարկում       Պատժամիջոցները էժան չեն նստի.ԱՆգլիան վախեցած է՝ՌԴ-ն, որպես զենք կարող է օգտագործել՝ նվազեցնելով գազի մատակարարումը Եվրոպա    

30 նոյ 2020 16:40

Փաշինյանը լավ կանի ազնվորեն խոստովանի, որ ինքն այդ հարցը լուծել չի կարողանում

«Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ այն, ինչ հիմա անում է Նիկոլ Փաշինյանը թե ուղերձներ հղելու և թե գրառումներ անելու տեսքով, մի նպատակ ունի. կատարվածի մեղավորներ կարգել բոլորին և իրեն բնորոշ խորամանկությամբ շրջանցել իրեն ու իր ապիկար շրջապատին։ Սա ուշացած խաղ է Փաշինյանի կողմից, նրա վստահության գնացքն արդեն գնացել է, մարդիկ թացը չորից շատ լավ տարբերում են»,-«Առավոտ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին ֆեյսբուքյան գրառումներին՝ հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյան։

ԱԱԾ նախկին տնօրենն ընդգծել է, որ Փաշինյանն  այդ ուղերձներում ու գրառումներում նորից ստեր է տարածում։

«Գրել էր, որ փախստականների՝ Շուշի վերադարձի հետ կապված նրբություններ են եղել, որոնք ինքը բացատրել է Ռուսաստանի նախագահին, իբրև վերջինս այդ մասին տեղյակ չի եղել, և հենց այդ նրբություններից ելնելով էլ ինքը հրաժարվել է հոկտեմբերի երկրորդ կեսին պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իրեն արված առաջարկից։

Սա նրա հերթական մանիպուլյացիան է, քանի որ բոլորս հիշում ենք այս հարցի մասին ՌԴ նախագահի մեկնաբանությունը, որ իր համար տարօրինակ է եղել Նիկոլ Փաշինյանի բացատրություններն ու բնականաբար դրանց հիմքով հրաժարվելը։

Հետո, մենք տեսանք, թե ԱԺ ամբիոնից ուղիղ եթերով նա Շուշիի մասին ինչ ստեր էր խոսում օրեր առաջ, որ նույնիսկ ԱԳՆ-ն ստիպված չխայտառակվելու համար րոպեներ անց հերքեց նրան, ինչին հաջորդեց Փաշինյանի րոպեական հիստերիան ու ոտքի վրա Զոհրաբ Մնացականյանին աշխատանքի ազատելը։

Պարզ է, չէ՞, ինչ ողբերգության հետ գործ ունենք։ Ինչ վերաբերում է գերիների խնդրին, ապա նրանց ծնողներին բողոքի ցույցերից հեռու պահելու փոխարեն՝ Փաշինյանը լավ կանի ազնվորեն խոստովանի, որ ինքն այդ հարցը լուծել չի կարողանում, քանի որ իրեն այլևս որպես բանակցողի բանակցությունների սեղանի մոտ ոչ ոք չի հարգում»,-ասել է Ա. Վանեցյանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր