Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի          Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

02 դեկ 2020 13:10

Ինչու է Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ալիևի՝ ԼՂ շրջանում նոր միջանցք ստեղծելու մասին հայտարարությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղի շրջանում նոր միջանցք ստեղծելու մասին հայտարարությունը, գրում է iz.ru-ն։


«Այս թեման, մասնավորապես, թողնում եմ առանց մեկնաբանության», - պատասխանել է Պեսկովը լրագրողի համապատասխան  հարցին։


Խոսքն Ալիևի՝ Նախիջևանն Ադրբեջանին միացնող նոր միջանցք ստեղծելու հայտարարության մասին է։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական են արձագանքել այս գաղափարին։


«Հիշեցնեմ, որ եթե ուշադրություն դարձնեք, ապա մեկ կամ երկու շաբաթ առաջ նախագահ Ալիևի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին հաղորդագրություններից մեկի մեջ ասվել էր, որ պետությունների ղեկավարները մի շարք խնդիրների հետ մեկտեղ քննարկել են նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման ու զարգացման հարցերը», - հավելել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ընգծելով, որ տրանսպորտային հաղորդակցության թեման Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների օրակարգում է և քննարկվում է։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալիևն առաջարկել է ստեղծել Նախիջևանը երկրի արևմտյան հատվածի հետ կապող միջանցք: Նրա խոսքով՝ նոր միջանցքին կկարողանան միանալ նաև Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և Հայաստանը:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր