Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

02 դեկ 2020 17:20

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին չի առաջարկում ռուսերենը պետական երկրորդ լեզու դարձնել

Մոսկվան ողջունում է ռուսերենին Ղարաբաղում երկրորդ պետական լեզվի կարգավիճակի հնարավոր շնորհումը և պատրաստ է օգնել նրա հետագա տարածման հարցում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաց լեզուն ամեն դեպքում և՛ Ղարաբաղում է գործածվում, և՛ Հայաստանում, ռուսերեն են խոսում նաև Ադրբեջանում, ռուսերեն ընդհանրապես աշխարհի շատ վայրերում են խոսում, այդ թվում նաև նախկին Խորհրդային Միության տարածքում։ Եվ խոսում են, որովհետև այն հաղորդակցման համար հարմար լեզու է, և այն նախկինի պես ուսումնասիրում են։ Բնականաբար, մենք դա ամեն կերպ ողջունում ենք և պատրաստ ենք հետագայում շարունակել նպաստել դրա տարածմանն ու ռուսերենի տիրապետման մակարդակի պահպանմանը, սա մեր խնդիրն ենք համարում»,–ասել է Պեսկովը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը  Հայաստանին և Ադրբեջանին չի առաջարկում ռուսերենը պետական երկրորդ լեզու դարձնել, ընդգծելով, որ դա ցանկացած երկրի ներքին գործն է։
Պեսկովը հավելել է, որ սա բանակցությունների կամ շփումների թեմա չի հանդիսանում. սա դե ֆակտո մի իրավիճակ է, երբ ռուսերեն են խոսում և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում։

Նախօրեին տեղեկություն էր շրջանառվել այն մասին, որ  Արցախի խորհրդարանը քննարկում է ռուսաց լեզվին պետական երկրորդ լեզվի կարգավիճակ շնորհելու հարցը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր